Ներքին 4 տարի առաջ - 17:42 02-06-2022

Եթե Սերժ Սարգսյանը դա անի, ես իրենց զինվորը կդառնամ․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախկին առաջնորդ Պետրոս Մակեյանից Oragir.news-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի «Դիմադրություն» շարժման առաջարկած կետերի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը հրապարակել էր կետեր, որոնց վերաբերյալ յուրաքանչյուր հայ պիտի դիրքորոշում հայտնի։

«Ես այդ կետերը մանրամասն չեմ ընթերցել, իրենց հանրահավաքային լոզունգներից պատկերացում ունեմ, բայց եթե ինչ-որ բան քաղաքական ուժը, քաղաքական թիմը առաջարկում է, ապա պետք է նաև այդ առաջարկության հիմքերն ու իրականացման ճանապարհները ի ցույց դնի։ Հակառակ դեպքում ասում ենք՝ «առանց թուրքի Հայաստան», վաղը-մյուս օրը թուրքը կարող է Հայաստան մտնել, ինչպես Արցախ մտան 44-օրյա պատերազմի ժամանակ, դա ասելու բան չէ, մեր լոզունգները պիտի հիմք ունենան»,- մեզ հետ զրույցում ասաց Մակեյանը։

Դիտարկմանը, որ «առանց թուրքի Հայաստան» ասելով՝ ընդդիմությունը առաջին հերթին նկատի ունի օրվա իշխանության հեռացումը, Մակեյանը պատասխանեց․ «Պատերազմի ավարտից անմիջապես հետո (ես այն ժամանակ կուսակցության նախագահ էի) հանդես եկա հայտարարությամբ, որ պարտված իշխանությունն ու վարչախումբը ի վիճակի չեն երկիրը առաջ տանելու, պետք է հայտարարի ընտրության օր, և ինքն էլ չպետք է մասնակցի ընտրություններին։ Անձամբ Նիկոլ Փաշինյանը չպետք է մասնակցեր, որովհետև ինքը պարտության սիմվոլն էր։ Հիմա այսօր փողոցի ընդդիմությունն ինչ ասում է, մենք ժամանակին դա իրենցից ավելի շուտ ենք ասել։ Հիմա իրենց նկատմամբ կա անվստահության որոշակի չափաբաժին, ինչը թույլ չի տալիս այդ ծրագիրն իրականացնել։ Այս է խնդիրը։ Նիկոլի ամեն օրը մեր երկրի համար վնաս է, բայց այդ ամենը հասկանալով՝ ես չեմ կարող իմ 25-30 տարվա․․․, որ քննադատել եմ նախկին իշխանություններին․․․, եթե հիմա իրենք ասեն, թե ո՞նց են էս երկիրը փոսից հանելու․․․։ Էդ փոսի մեջ գցելուն իրենք էլ են աջակցել, Նիկոլը եկավ, ֆինիշին հասցրեց, այսօրվա իշխանությունն ու փողոցի ընդդիմությունը այս իրավիճակին հասցնելու պատասխանատուներն են, ոչ մի կողմից էլ ապաշխարելու ոչ մի ձայն չի լսվում»։

Եթե «նախկինները» ապաշխարեն և իրավիճակից ելքի ուղիներ ցույց տան, ինքը կմիանա՞ փողոցային ընդդիմությանը, Մակեյանն արձագանքեց․ «Կա փաստական տվյալ, որ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ 10-15 միլիարդ դոլար բանկային համակարգով դուրս է եկել։ Եթե նույն Սերժ Սարգսյանը իր թիմով՝ ՀՀԿ-ով, որ հիմա կոկորդ են պատռում հրապարակում, հիմնավորի, թե որտեղ են գնացել և այդ փողերը ի՞նչ ճակատագիր են ունեցել։ Եթե գողոն է, հետվերադարձի ճանապարհը իրենք տեսնո՞ւմ են, եթե դա անեն, ես իրենց զինվորը կդառնամ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը