Ներքին 4 տարի առաջ - 15:43 02-06-2022

Արդեն կան ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է 450 հազար դրամ. Ժաննա Անդրեասյան

Մայիսի 12-ից կամավոր ատեստավորման դիմումներն ընդունվում են, վերջնաժամկետը հունիսի 7-ն է, և այս պահին ունենք արդեն ավելի քան 2600 դիմում: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հայտարարելով, թե շատ է շահարկվել, թե արդյո՞ք 400 հազար դրամ աշխատավարձ ստանալն իրատեսական է՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ այս ամիս արդեն բարձրացված վարձատրությունը ստացող 475 ուսուցիչների շրջանում կան ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է 450 հազար դրամ:

Փոխնախարարը հստակեցրեց, որ աշխատավարձի այդ թիվն առանց հարկային պահումների է:
«400 հազար դրամ ստացող ունենք երկու տասնյակից ավելի ուսուցիչներ, որոնք արդեն իրենց աշխատանքի արդյունքում վաստակել են այս վարձատրության չափը»,-հավելեց Ժաննա Անդրեասյանը:

Նա բացատրեց, որ նախորդ ամիս ուսուցչի աշխատավարձի դրույքաչափը 50% ավելացնելուց հետո այն կազմել է 174 հազար դրամ, իսկ ներկայում ուսուսիչը հնարավորություն ունի 275 հազար դրամի չափով հավելաճ ապահովել, որը կկազմի 450 հազար դրամ:

Անդրեասյանի խոսքով՝ կա կամավոր ատեստավորման և տարակարգի հավելավճար, իսկ 475 ուսուցչից 130-ն ունեն նաև տարակարգի հավելավճար:

Փոխնախարարի խոսքով, նախքան ատեստավորումն ու տարակարգի տրամադրումը, այն ուսուցիչները, որ հիմա կարող են ստանալ 450 հազար դրամ աշխատավարձ, ստանում էին 117 հազար դրամ աշխտավարձ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում