Արտաքին 4 տարի առաջ - 13:54 01-06-2022

Պուտինի նախկին ընկերն ասել է, թե ով կարող է նրան փոխարինել ՌԴ նախագահի պաշտոնում

Ռուսաստանում կա մեկը, որ կարող է փոխարինել Պուտինին նրա զբաղեցրած պաշտոնում: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը նախագահի պաշտոնի ամենալուրջ հավակնորդն է։ Գորդոնի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել նախկին բանկիր և Կրեմլի ղեկավարի ընկեր Սերգեյ Պուգաչովը։

Նրա խոսքով, ընդհանրապես այդ պաշտոնը զբաղեցնել ցանկացողները ցածր օղակներում շատ են, սակայն նրանց մեջ առավել աչքի է ընկնում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Չէ՞ որ նա շատ վառ է «փայլում» մեդիա դաշտում. բազմաթիվ հոդվածներ է հրապարակում լրատվամիջոցներում ու բազմաթիվ հրապարակային քայլեր է անում, ասել է պարբերականի զրուցակիցը։

Պուտինի նախկին ընկերը նշել է, որ ժամանակին Կրեմլի ղեկավարի թեկնածուին անձամբ Պուտինն էր ընտրում։ Դա կախված էր միայն նրա որոշումից։ Այդպես հայտնվեց Դմիտրի Մեդվեդևը, որը ՌԴ նախագահն էր 2008-2012 թվականներին։ Սակայն այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է. վերջնական որոշումը կախված է ոչ թե Պուտինի, այլ հենց թեկնածուի ցանկությունից։ «... և, ըստ էության, ամենալուրջ հավակնորդն, իհարկե, Պատրուշևն է...»,- ասել է ռուսաստանցի նախկին բանկիրը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի