Արտաքին 4 տարի առաջ - 15:36 31-05-2022

Թուրքիան «կոշտ կերպով նախազգուշացրել է» Գերմանիային և Ֆրանսիային՝ քրդերի ցույցերի համար. Չավուշօղլու  

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտաներ է հանձնել Անկարայում Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպաններին՝ կապված այդ երկրներում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, Թուրքիայում ահաբեկչական ճանաչված) կողմնակիցների ցույցերի հետ։ Այս մասին երեքշաբթի Anadolu-ին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք խոսում ենք ցույցերի մասին, որոնց ժամանակ ցուցադրվում էին ահաբեկիչների խորհրդանիշները և դրոշները: Երեկ Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանները կանչվել են ԱԳՆ: Նրանց հանձնվել են նոտաներ ահաբեկչական կազմակերպությունների այդպիսի ակցիաների վերաբերյալ: Մենք կոշտ կերպով զգուշացրել ենք նրանց»,- ասել է նա։

Չավուշօղլուն հավելել է, որ Անկարան պահանջել է «այլևս թույլ չտալ նման ակցիաների անցկացում»։ PKK-ի կողմնակիցների ցույցերը, ինչպես նշել է նախարարը, այս երկրներում տեղի են ունեցել վերջին երկու օրերին։ «Այդ երկրներում (PKK-ին) աջակցությունը պետք է դադարեցվի: Մենք դա ասում ենք և երկկողմ հաղորդակցության, և ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում