Ներքին 4 տարի առաջ - 18:46 30-05-2022

Շատ են եղել օգնության կարիք ունեցողներ․ «Շտապօգնության» տնօրենը՝ այսօրվա ցույցերի մասին

Այսօր «Դիմադրության» շարժման անդամները երթով հասել էին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը շարժման ձևակերպած հայտարարության մասին, բայց ոստիկանները թույլ չտվեցին պատգամավորներին ներս մտնել, իսկ որոշ ժամանակ անց հրմշտոց ու բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ։ Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած հրմշտոցի պատճառով մի շարք մարդիկ վնասվածքներ ստացան, վատացավ մի ոստիկանի ինքնազգացողությունը։ Ոստիկանության հետ քաշքշուկի ընթացքում ձեռքի կոտրվածք ստացավ մեկ երեխա։

Որպեսզի հասկանանք, թե տարածքում կա՞ն շտապօգնության բրիգադներ, որոնք պատշաճ օգնություն են ցուցաբերում տուժածներին, կապ հաստատեցինք «Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ, ով, պատասխանելով մեր այն հարցին, թե Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ շտապօգնության քանի՞ բրիգադ է եղել, ասաց.«Բրիգադներ եղել են՝ ըստ կանչերի։ Շատ են եղել օգնության կարիք ունեցողներ, մեր մեքենան այնտեղ կանգնած է եղել»։

Իսկ մեր այն հարցին, որ այսօր տուժածների թիվը շատ էր, մեկ բրիգադը հասցնո՞ւմ էր արդյոք բոլորին օգնություն ցույց տալ, Ստեփանյան պատասխանեց. «Մեկը չէր, մի քանիսն էր։ Ըստ համապատասխան վիրավորների՝ համապատասխան մեքենաները կային և օգնություն էին ցուցաբերում»։

Այսօրվա հրմշտոցի ընթացքում քանի՞ մարդ է տուժել՝ Ստեփանյանը հայտնեց. «Հինգ մարդ է տուժել, տեղափոխվել են հիվանդանոց, եղել են ևս չորսը, ովքեր տեղում օգնություն են ստացել և հիվանդանոց չեն տեղափոխվել»։

Հարցին, թե Ֆրանսիայի հրապարակում այս պահին կա՞ն շտապօգնության բրիգադներ, որոնք մշտական հերթապահում են, Ստեփանյանն ասաց. «Մեզ երբ դիմել են, մենք հերթապահել ենք։ Երբ որ մեզ դիմում են, ասում են՝ միջոցառում կա, մենք հերթապահում ենք։ Երբ նրանք երթի են կամ գիշերվա ժամերին, երբ էնտեղ այդքան մարդ չի լինում, բրիգադը ինչի՞ պետք է այնտեղ տեղակայվի․ երբ որ մարդաշատ է լինում, մեր բրիգադը այնտեղ հերթապահում է»։

Իսկ մեր այն հարցին, թե մի քանի օր առաջ Ֆրանսիայի հրապարակում մի քաղաքացի մահացավ, դա նաև իրե՞նց թերացումը չէր, քանի որ տեղում չկար հերթապահող բրիգադ, Ստեփանյանը պատասխանեց. «Մեր բրիգադը հինգ րոպեում հասել և օգնություն է ցուցաբերել։ Այդ ժամանակ մեզ դեռ չէին դիմել․ երբ որ մեզ դիմում են, որ ակնկալվում է շատ մարդկանց ներկայություն, կարիք կա հերթապահության, մեր բրիգադը հերթապահում է»

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը