Ներքին 4 տարի առաջ - 18:09 30-05-2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Իրանի դեսպանին

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացնում են Արարատի մարզպետարանից, ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության համար՝ մարզպետն ընդգծել է, որ կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը։

Դեսպանը նշել է, որ Արարատի մարզը ջերմ հարաբերություններ ունի Իրանի, հատկապես՝ Գիլան և Մազանդարան նահանգների հետ։ Վերջինս խոստացել է համագործակցության օղակ դառնալ Իրանի մյուս նահանգների և մարզի միջև հարաբերությունների հաստատման հարցում։

Սեդրակ Թևոնյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը և այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված