Ներքին 4 տարի առաջ - 14:58 30-05-2022

Ջհանգիրյանը սկսել է Վարդազարյանից ազատվելու գործընթացը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կարգապահական վարույթ է հարուցվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ, որի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։ Վարույթ հարուցվել է ԲԴԽ երեք գիտնական անդամի` Գրիգոր Բեքմեզյանի,Դավիթ Խաչատուրյանի եւ Լիպարիտ Մելիքջանյանի դիմումի հիմա վրա։

Oragir.news-ի հետ զրույցում Վարդազարյանն ասաց, որ իր դեմ վարույթ հարուցվել է Armdayli.am կայքին տված հարցազրույցի հիման վրա։ Վարդազարյանը այլ հարցերի չպատասխանեց` նշելով, որ հիմա չի ցանկանում մեկնաբանություն տալ։

Ռուբեն Վարդազարյանից ազատվելու գործընթացը ԲԴԽ-ն սկսել է որոշ ժամանակ առաջ։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նրան ավելի վաղ առաջարկել էր ինքնակամ հրաժարվել պաշտոնից, սակայն Վարդազարյանը հրաժարվել էր։ Այս կարգապահականով էլ նա ցանկանում է ազատվել նրանից։

Ամենից շատ դիտված