Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:56 26-05-2022

ՀՀ առաջին տիեզերական արբանյակը մոլորակի ուղեծրում կմնա առնվազն 4 տարի

Երկիր մոլորակի ուղեծիր Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակի դուրս բերումը կարևոր ենթակառուցվածք է երկրում ոլորտի զարգացման համար: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

«Այս գործընթացը երկար ժամանակ է սկսվել, սակայն առավել ակտիվ եղել է 2022 թվականի ընթացքում: Այն կարևոր ենթակառուցվածք է երկրում տիեզերական էկոհամակարգի ձևավորման համար: Խորհրդային տարիներին Հայաստանի գիտնականները մեծ ձեռքբերումներ են գրանցել այս ոլորտում, այժմ, հաշվի առնելով ունեցած նախկին փորձը, ձգտում ենք վերականգնել նախկին հաջողությունները: Էկոհամակարգը բազմաշերտ է, այն ենթադրում է տիեզերական սարքավորումների արտադրություն, ծրագրային միջոցների մշակումը և այլն: Հայաստանն ունի այդ պոտենցիալը»,-ասաց փոխնախարարն՝ ավելացնելով, որ խնդիր է դրված նպաստել ոլորտում ձեռնարկությունների ակտիվացմանն ու զարգացմանը:

Ոլորտի զարգացման աշխատանքներում կարևոր բաղադրիչ է արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայանի ստեղծումը: Նախարարի տեղակալը նշեց, որ մի շարք ուղղություններով բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված Հայաստանում ոլորտի ակտիվացման ու զարգացման համար: Արդեն կան ոլորտի ձեռնարկություններ, որոնք արդյունքներ են գրանցել ֆինանսական շոշափելի միջոցներ են ներգրավելու առումով: Նրանք հաջողություններ ունեն ոչ միայն Հայաստանի շուկայում, այլև դրսում:

Երկիր մոլորակի ուղեծիր Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակի դուրս բերման գործընթացի վերաբերյալ նախարարի տեղակալը մանրամասներ չներկայացրեց՝ հաշվի առնելով գաղտնիությունը: Միայն նշեց, որ արբանյակը մոլորակի ուղեծրում կմնա առնվազն 4 տարի:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները