Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:36 26-05-2022

27 դրամաշնորհ Հայաստանի գիտնականներին՝ Հայ օգնության ֆոնդի կողմից

Ս.թ. մայիսի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ANSEF-ի հետազոտական խորհուրդն 2022 թ-ին ներկայացված 139 գիտական հայտերից հաղթող է ճանաչել 27-ը։ Ընտրված 27 դրամաշնորհներից 2-ը ֆինանսավորվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի և «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» կողմից։ 27 գիտական խմբերի ղեկավարներից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ են։ Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք ՀՀ դրամ:

ՀՕՖ-ի փոխտնօրեն, ANSEF-ի կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը շնորհավորեց հաղթողներին. «Մեծ հպարտություն ենք ապրում, որ ANSEF-ը, 22 տարի շարունակ հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է հովանավորել Հայաստանի գիտնականներին ու փորձ է անում իր ավանդն ունենալ գիտության մեջ։ Վստահ եմ, որ դուք նույնպես ձեր աշխատանքով նպաստելու եք գիտության զարգացմանը: Հուսով եմ, որ մեր համագործակցությունն առաջիկա մեկ տարում շատ ակտիվ կլինի»:

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, ծրագրերի տնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը նշեց, որ դրամաշնորհներ ստացել են հիմնականում երիտասարդների կողմից ղեկավարվող խմբերը: «13 դրամաշնորհ ստացել են կենսաբանության ոլորտում աշխատող գիտական խմբերը, 2 դրամաշնորհ՝ քիմիայի ոլորտում, 2-ական՝ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, 1-ական՝ կենսատեխնոլոգիայի, կենսաինֆորմատիկայի և կենդանաբանության: Մինչ օրս ֆոնդի դրամաշնորհների բյուջեն կազմել է 2 միլիոն 835 հազար ԱՄՆ դոլար, ինչը չնչին գումար է գիտության զարգացման համար, բայց անչափ կարևոր և արժեքավոր: Սա ճանապարհ բացող սերն է, որը մենք փորձում ենք ցանել և ձեր օգնությամբ աճեցնել», - ասաց Մարգարիտ Փիլիպոսյանը:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանն ասաց. «Այսօր միակ հնարավորությունը դիմակայելու գոյութենական մարտահրավերներին գիտատեխնոլոգիական արդիականացումն է, որով պետք է տոգորված լինեն մեր գործունեության բոլոր ոլորտները: Այս առումով գիտնականները հանդիսանում են մեր հասարակության ամենակարևոր մարդիկ, իսկ ANSEF-ն այն բացառիկ կառույցներից է, որը ցույց է տալիս մշակութային զարգացման այն փիլիսոփայական ուղղությունը, որով մենք պետք է շարժվենք: Արդեն 22 տարի ANSEF-ը ցույց է տալիս Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման իրական օրինակ, ընդ որում՝ բարձրագույն մակարդակով, քանի որ ANSEF-ի փորձագիտական խմբում ներառված են առաջատար գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ: Ես կոչ եմ անում մեր գիտնականներին՝ աջակցեք ANSEF-ին, եղեք ակտիվ, ձեր ձայնը լսելի դարձրեք հանրությանը, կառավարությանը, իշխանություններին: Ձեզանից պետք է դուրս գա այն լույսը, որով պետք է լուսավորվի ողջ հանրությունը: Ես մաղթում եմ ձեզ դրական, բացառիկ կարևոր աշխատանք, հաջողություններ ամենաբարձր գիտական մակարդակներում»:

2013 թ-ից սկսած ANSEF-ն արդյունավետ կերպով համագործակցում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հետ: ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամ Հայկ Զաքարյանը նշեց. «Մեր համագործակցության հիմնական նպատակն է ցույց տալ և ոգևորել երիտասարդներին դիմել ANSEF-ին: Այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ մենք հասել ենք մեր նպատակին»:

22 տարիների ընթացքում ANSEF-ի կողմից դրամաշնորհներ են ստացել 567 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել մոտ 2100 գիտնական:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին