Ներքին 3 տարի առաջ - 19:25 24-03-2023

Ծառերը հատելու ու սակուրաներ տնկելու որոշումը անձամբ Ավինյանինն է․ գիտնականներին ներգրավել են ավելի ուշ

Երևանում նոր ծառատեսակներ, մասնավորապես՝ սակուրաներ տնկելու որոշումը ամենևին էլ նոր չէ։ Երևանցիների կողմից մանդատ չստացած փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը այդ որոշումը կայացրել էր դեռ 2022-ի աշնանը։ Իր որոշման մասին Ավինյանն շտապել էր երևանցիներին հայտնել ֆեյսբուքյան իր գրառմամբ։ Մասնավորապես, 2022թ-ի հոկտեմբերի 11-ին նա ֆեյսբուքյան իր գրառմամբ հայտնել էր․ «Երևանի փողոցներն ու պուրակները լցվելու են նոր շնչով՝ շուտով մայրաքաղաքը կհամալրվի նոր և եզակի ծառաթփատեսակներով, որոնք մինչ օրս չեն տնկվել քաղաքում։ Վստահ եմ, որ այս նոր ծառերը և թփերը կդարձնեն մեր սիրելի Երևանն էլ ավելի կանաչ ու գեղեցիկ, իսկ մարդիկ կլինեն բնությանը ավելի մոտ»։



Գրառմանը կից Ավինյանը տեղադրել էր կարճ տեսահոլովակ՝ ներկայացնելով ծառատեսակները, որոնք տնկվելու էին Երևանում։ Հետագայում արդեն, երբ որոշում էր կայացրել փոխարինել քաղաքի սրտում՝ Կասկադում ու կենտրոնական փողոցներում աճող բազմամյա ծառերը, թերևս հասկացել էր, որ այս որոշման իրագործումը կարող է մեծ աղմուկի առիթ դառնալ։ Որոշումը լեգիտիմացնելու, արդարացնելու ու դրա կշիռ հաղորդելու համար էլ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի կողմից փետրվարի 23-ին հրավիրվել էր շուրջ չորս տասնյակ գիտնականների մասնակցությամբ գիտաժողով, որի ընթացքում փորձ է արվել այս որոշումը գիտնականների վզին փաթաթել։ Սակայն գիտնականներն համաձայնել են միայն ֆիզիոլոգիապես դարն ապրած, չորացած, ոչնչացման եզրին կանգնած ծառերը, ինչպես նաև փողոցների մայթերին տնկված պտղատու ծառերը փոխարինել։

Թե հատկապես քաղաքի որ հատվածներից ու որ ծառերն են փոխարիվելու, գիտաժողովի ընթացքում խոսք անգամ չի եղել ու գիտնականները ամենևին էլ չեն քվեարկել, օրինակ, Թամանյանի հուշարձանի հետևի պուրակի կամ Մոսկովյան փողոցի ծառերը փոխարինելու որոշման օգտին։

Ի դեպ, Ավինյանի հայրը երկար տարիներ զբաղվում է մասնավոր այգիների կանաչապատմամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում