Արտաքին 4 տարի առաջ - 16:02 25-05-2022

Իտալիայում հաստատվել է կապիկի ծաղիկ հիվանդության 6 դեպք

Իտալիայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման վեց դեպք։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Լացիոյի մարզի առողջապահության նախարար Ալեսիո Դ’Ամատոն։

«Ես տեղեկություն եմ ստացել կապիկի ծաղիկով հիվանդացության վեցերորդ դեպքի մասին, որով զբաղվում է Լազարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը, կապեր կան Կանարյան կղզիների հետ: Ներկայումս հիվանդանոցում է գտնվում չորս մարդ, բոլորը լավ կլինիկական վիճակում են, մեկի նկատմամբ հսկողություն է տարվում տանը, մյուս դեպքը Տոսկանայում է»,- նրա խոսքերն է մեջբերում ANSA-ն։

«Համաճարակաբանական ուսումնասիրությունը շարունակվում է: Ահազանգ չկա, բայց վարակի վերահսկման համակարգը գտնվում է բարձր պատրաստականության վիճակում»,- հավելել է նախարարը։

Սպալանցանիի անվան ինստիտուտը աշխատանք է տանում շտամը ուսումնասիրելու ուղղությամբ, որպեսզի հասկանա, թե այն որքանով է տարբերվում բնական ծաղիկից: Մասնագետները նաև պարզում են, թե որքանով է ծաղիկի դեմ պատվաստանյութը պաշտպանում այս շտամից: Ինչպես նշում է Իտալիայի առողջապահության նախարարությունը, հիվանդության օջախները սովորաբար ունենում են «սահմանափակ ծածկույթ», և ծաղիկը հաջողությամբ բուժվում է ժամանակին հայտնաբերելու դեպքում:

Միլանում Լուիջի Սակոյի անվան կլինիկայի գլխավոր վարակաբան, Միլանի համալսարանի կենսաբժշկական և կլինիկական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Մասիմո Գալիի խոսքով, խոսքը «վիրուսի մասին չէ, որը կարող է առաջացնել համավարակ՝ նման կորոնավիրուսին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան