Արտաքին 4 տարի առաջ - 12:51 24-05-2022

ՌԴ Պետդումայում Վրաստանը դասել են ռուսական լրատվամիջոցների նկատմամբ խտրականություն դրսևորող առաջատար երկրների շարքում


ՌԴ Պետդումայում հայտարարել են, որ Լատվիան, Ուկրաինան և Ֆրանսիան առաջատարներ են ռուսական լրատվամիջոցների նկատմամբ խտրական գործողությունների քանակով։ Ցուցակում է հայտնվել նաև Վրաստանը։

Ըստ Ռուսաստանի ներքին գործերին այլ պետությունների միջամտության դեպքերը հետաքննող Պետդումայի հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարևի, վերջին հինգ տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ ռուսաստանյան լրատվամիջոցների նկատմամբ առավել ագրեսիվ վերաբերմունք են դրսևորում Լատվիան, Ֆրանսիան, Մոլդովան, Լեհաստանը, Լիտվան, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Գերմանիան, Կանադան, Էստոնիան և Ռումինիան։

Պատգամավորն ասել է, որ ռուսական լրատվամիջոցների նկատմամբ խտրականության դեմ հայելային միջոցների մասին օրինագիծը պատասխան կլինի ռուսաստանցի լրագրողների նկատմամբ թշնամական գործողություններին։

«Մեր առաջարկած միջոցները, ներառյալ օտարերկրյա լրատվամիջոցների գրանցումն ու արտոնագիրը հետ կանչելու հնարավորությունը, նրանց կողմից անօրինական տեղեկատվություն տարածելու դեպքում, համարժեք և կոշտ պատասխան է, բայց դրանք շատ ավելի մարդասիրական և քաղաքակիրթ են, քան այսօր մեր դեմ սկսված տեղեկատվական պատերազմը»,- հավելել է Պիսկարևը։

Նշենք, որ Վրաստանում, ի տարբերություն արևմտյան երկրների, ռուսական պետական ​​լրատվամիջոցների համար սահմանափակումներ չեն մտցվել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի