Արայիկ Հարությունյանը պապանձվել է` տեսնելով Արցախի դրոշը
Այսօր Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացումը: Բացման արարողության ժամանակ երկու երիտասարդներ բեմահարթակ են բարձրացրել և ծածանել Արցախի Հանրապետության պետական դրոշը։
Այդ պահին ելույթ ունեցող, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պապանձվել է այդ տեսարանից, իսկ դահլիճը որոտացել է ծափահարություններով։