Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 4 տարի առաջ - 14:18 21-05-2022

Հող են նախապատրաստում ապագա զիջումների համար պատճառաբանումներ գտնելու, դրա համար էլ բանակը վերածել են երգի-պարի ակումբի․ պահեստազորի գնդապետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։

Oragir.news-ի հետ զրույցում պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, ասաց, որ իր ծառայության ընթացքում բանակում կային փոքրաթիվ քանակությամբ զինծառայողներ, որոնք զբաղվում էին ազգագրական երգով ու պարերով։

«Նրանք ընտրվում էին արդեն զորակոչված զինծառայողներից։ Կենտրոնական հավաքակայանում, բացի բուժզննումից, նաև իրենց ունակությունների ու շնորհների մասին էր գրանցվում, որից հետո որևէ զորամաս ծառայության անցնելուց հետո, եթե անհրաժեշտություն էր լինում նրանց շնորհները ցուցաբերելու, էդ ժամանակ օգտագործվում էր։ Այսինքն՝ շնորհ ունեցող զինծառայողների ունակությունները միշտ էլ օգտագործվում էին, բայց ես առաջին անգամ եմ տեսնում, որ նման հայտարարություն տան։ Սա զավեշտի ժանրից է»։

Նա ընդգծեց, որ զինված ուժերը, բանակը խիստ առարկայական խնդիրներ ունեն, ավելի առարկայական մասնագետների հրավիրելու հայտարարություն կարող էին տալ։ «Օրինակ՝ ԱԹՍ-ների, այլ տեխնիկաների հետ աշխատանքի, ավտոմատացված համակարգերի, մաթեմատիկական ճշգրտությամբ աշխատող սարքավորումների մասնագետների կարող էին հրավիրել։ Ավելի կարևոր մասնագետների կարիք կա այսօր բանակում, որովհետև պատերազմը տեղափոխվել է մի փուլ, որտեղ կրակային հզորությունն է որոշում մարտի ելքը, իսկ կրակային հզորություններն ապահովում են ռազմական տեխնիկայի քանակը, որակը ու դրանց տիրապետելու արհեստավարժությունը։ Հետևաբար, էդ կարգի մասնագետների անհրաժեշտության կարիք կա, ոչ թե երգող-պարողների։ Հիմա էլ բանակը փորձում են երգուպարի ակումբի վերածել», - հավելեց գնդապետը։

Նա ընդգծեց, որ գործող իշխանության համար կարևոր չեն բանակի մարտունակությունը, զինծառայողների մարտական ոգին, մասնագիտական ռեզերվի պատրաստումը, կորցրած զենքի ու զինամթերքի, ռազմական տեխնիկայի գնումները, զորքերի կառավարումն առավելագույնս լավագույն կերպով կազմակերպելը։ «Մեզ առհասարակ բանակ պետք չէ։ Նրանք երկիրը տանում են առավելագույն զիջումների և այդ զիջումների փաստաթուղթը ստորագրելու ժամանակ փորձելու են հիմնավորել, որ քանի որ բանակ չկա, ու մեր բանակն ունակ չէ դիմագրավել Ադրբեջանի հարձակմանը, դրա համար 2,5 մլն մարդու կյանք փրկելու համար մի քանի քառակուսի կիլոմետը պետք է զիջենք։ Բանակը ոչնչացնում են, որ մի օր էլ ստորագրելու ժամանակ ասեն՝ դե, բանակ չկա, բա ի՞նչ անեինք, ժողովուրդը չի ուզում գնալ ծառայել, բյուջեյում գումար չկար, որ զենք-զինամթերք առնենք, բա ի՞նչ անեինք, նախկիները ամենը թալանել են։ Այսինքն՝ հիմա հող են նախապատրաստում ապագա զիջումների համար մանիպուլիացիոն պատճառաբանումներ գտնելու համար, դրա համար էլ բանակն էսօր դարձրել են երգի-պարի ակումբ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի