Արտաքին 4 տարի առաջ - 12:38 21-05-2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը խոչընդոտում է Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորմանը․ Bloomberg

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա շրջապատը խոչընդոտում են Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորմանը։ Նման կարծիք է հայտնել ամերիկյան Bloomberg գործակալության թղթակից Պանկաջ Միշրան։

Նրա խոսքով, բացի Ջոնսոնից, ուկրաինական տարածքում խաղաղության հաստատմանը խոչընդոտում են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը և պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Միշրան կարծում է, որ բրիտանացի քաղաքական գործիչները, օգտվելով Ուկրաինայի հակամարտությունից, փորձում են ամրապնդել իրենց քաղաքական կապիտալը։ Նա հիշեցրել է, որ նույնիսկ Լոնդոնում, Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ, բոլորը քննարկում էին Ջոնսոնի հետ կապված սկանդալը. վարչապետը համավարակի սահմանափակումների ժամանակ մասնակցել էր տարբեր միջոցառումների։

Ի վերջո, Մեծ Բրիտանիայի վարչապետը սկսել է ակտիվորեն աջակցել Ուկրաինային. ելույթ է ունեցել Գերագույն ռադայում։

«Խնդիրն այն է, որ Ջոնսոնը, ըստ էության, խթանում է հակամարտությունը, որում ներգրավված չէ Մեծ Բրիտանիան», - գրել է Միշրան:
Ըստ լրագրողի՝ Թրասը և Ուոլեսը, որոնք Բորիս Ջոնսոնի ամենահավանական իրավահաջորդներն են, կարող են շարունակել Ուկրաինային աջակցելու կուրսը, քանի որ կարծում են, որ իրենց կարիերան կշահի միայն, «եթե նրանք իրենց ռազմատենչ հռետորաբանությամբ գերազանցեն Ջոնսոնին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը