Ներքին 4 տարի առաջ - 17:48 19-05-2022

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին առաջարկում ենք չվհատվել, լինել ուժեղ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Մայիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) ձերբակալվել է քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ հանդես եկող, ՈՒՀԱ-ի նախկին անդամ, պրոդյուսեր, միաժամանակ նաև Ռուսաստանի քաղաքացի Արմեն Գրիգորյանը: Ճանաչողները նրան բնութագրում են որպես զարգացած, հայրենիքի հոգսերով ապրող, ընկերասեր, իր գործի գիտակ անձի, բարեկիրթ ընտանիքի զավակի: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մենք չենք ուզում մեկնաբանել Արմեն Գրիգորյանին մեղսագրված արարքի հիմնավորվածությունը, սակայն մեր գնահատմամբ նրան բերման ենթարկելու կոշտ եղանակը, այն լուսաբանելը, այնուհետ ձերբակալելն ու կալանավորելն ակնհայտորեն իրենց մեջ պարունակում են անձին պատժելու, ինչպես նաև հանրությանը դաս տալու, վախեցնելու տարրեր:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով սահմանված կարգով 226-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները, ուստի տարիներ շարունակ մենք առնչվել ենք այս հանցակազմով քննվող քրեական գործերի հետ: Վստահաբար կարող ենք փաստել, որ դժվար է անգամ մտաբերել, որ այս հոդվածով երբևէ որևէ մեկը կալանավորված լինի: Եթե նույնիսկ նման դեպք էլ եղել է, ուրեմն գործ ենք ունեցել առանձնահատուկ վտանգավորություն ներկայացնող անձի հետ, որի վերաբերյալ կոնկրետ, առարկայական փաստեր, տվյալներ են եղել, որ նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել վարույթին, կամ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք:

Բացի այդ նման քրեական գործերի նախաքննության ընթացքում անձի բանավոր խոսքի առանձնահատկությունների վերլուծության, լսարանի վրա տեղեկատվության ազդեցության, բառապաշարի իմաստային ու ոճային վերլուծության նպատակով պարտադիր նշանակվել ու իրականացվել են լինգվիստական (հոգեբանական և լեզվաբանական) փորձաքննություններ, որոնց եզրակացության հիման վրա է միայն 226 հոդվածով տրվել արարքի որակումը:

Արմեն Գրիգորյանի պարագայում չենք կարծում, որ կալանքի նման հիմքերն առկա են և այս կարճ ժամանակահատվածում իրականացվել է այդօրինակ փորձաքննություն:
Գնահատելով ստեղծված իրավիճակը` Արմեն Գրիգորյանին առաջարկում ենք չվհատվել, լինել ուժեղ, պայքարը շարունակել արդեն բացառապես իրավաբանական դաշտում:

Չնայած նրան, որ փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալուց հետո ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը կոնկրետ քրեական գործերով փաստաբանական գործունեություն դեռևս չի իրականացնում, հասարակական գործունեությանը զուգահեռ զբաղված է անվճար խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ, ուժերը փորձում է բիզնես ոլորտում, ինչպես նա, այնպես էլ մեր մյուս գործընկերները պատրաստակամ են Արմեն Գրիգորյանին ցուցաբերել համակողմանի իրավաբանական աջակցություն»:

Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ Արմեն Գրիգորյանը Արարատյան դաշտավայրի եւ Շիրակի բնակիչների կեսին անվանել էր «թուրքի եթիմ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում