Ներքին 4 տարի առաջ - 15:43 19-05-2022

«Հայաստան» հիմնադրամի աշխատակցին հեռացրել են «Դիմադրություն» շարժմանն աջակցելու պատճառով

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի աշխատակից Աննա Մանուկյանին Հիմնադրամի տնօրենի հրամանով երեկ ազատել են աշխատանքից՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին մասնակցելու պատճառով։ Իր ֆեյսբուքյան էջում Մանուկյանը գրել է, որ Հիմնադրամում աշխատել է 10 տարի։

«2012թ․-ից պատիվ եմ ունեցել աշխատելու այս բացառիկ կառույցում, որը 30 տարի շարունակ շենացրել է Հայաստանն ու Արցախը: Աշխատել եմ հրաշալի մարդանց հետ, ձեռք եմ բերել լավ ընկերներ և մի փոքր մասնիկ կազմել բազմաթիվ մեծ ու փոքր ծրագրերի իրագործման։ Երեկ Հիմնադրամի տնօրենի հրամանով ազատվել եմ աշխատանքից՝ «Դիմադրության» շարժման ցույցերին (աշխատանքային ժամերից հետո) մասնակցելու պատճառով։

Իմ սիրելի այս կառույցը ապաքաղաքական էր մինչև 2018թ, երբ դեռ այս կապիտուլյանտ իշխանությունները չէին սկսել հիմնահատակ քանդել ազգայինը բովանդակող ամեն ինչ, և առաջին քայլերը սկսեցին հենց Հիմնադրամից, երբ գործ կարեցին մեր երկարամյա սիրելի տնօրեն Արա Վարդանյանի դեմ:

Կվերադառնամ իմ շատ սիրելի Հիմնադրամ, երբ այնտեղ «ժամանակավոր հյուրեր» այլևս չեն լինի։ Հիմնադրամը միշտ լինելու և ծաղկելու է։

Իմ սկզբունքները վեր են ամեն ինչից, աշխատանք կորցնելը շատ փոքր խնդիր է, երբ կանգնած ենք ՀԱՅՐԵՆԻՔԸ կորցնելու վտանգի առաջ։ Ես իմ տեղում և իմ կարողությունների չափով ամեն օր, ամեն րոպե պայքարելու եմ թրքահպատակության դեմ, մի ամբողջ լուսավոր սերունդ Եռաբլուրում տեղավորածի դեմ, նրանցից մի քանիսի մարմինները ամիսներով պարկերով նկուղներում պահող արհավիրքի դեմ, Արցախի 70%-ը հանձնած և մնացածը հանձնել պատրաստվողի դեմ, Ցեղասպանությունը մոռացողի դեմ, իր սեփական ազգին ատողի դեմ, Արցախի դրոշից սարսափողի դեմ։ Խնդրում եմ այս հողն ու ջուրը սիրող բոլոր հայրենասեր մարդկանց միանալ շարժմանը», - գրել է Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում