Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:16 19-05-2022

Ինչպես «շագրենի կաշին»․ որքան փոքրանում է, այնքան այն պաշտպանելու մոլուցքն է մեծանում

Սույնը, որին ստիպված ենք վարչապետ անվանել, մեկ շաբաթում շուրջ երեք միլիարդ դրամի պարգևավճար է բաժանել ոստիկաններին՝ խաղաղ ցուցարարներին լավ ծեծելու, բիրտ ուժով բերման ենթարկելու և այլ բռնություններ գործադրելու համար: Կարող էր այդ գումարով պետությունից բոլորովին լքված ու անտեսված գյուղացուն օգնել՝ ոռոգման ջրի սակագինը կամ աննախադեպ գների հասած պարարտանյութը սուբսիդավորել: Այն գյուղացուն օգնել, որը ոստիկանությունից ոչ պակաս ջանասիրությամբ է պաշտպանում սույնին: Բայց սրա համար ամենից թանկը և միակը սեփական կաշին է, դրանից դուրս չկա ոչինչ, առհասարակ ոչինչ:

Իակ այդ կաշին փրկելու միակ հույսը ոստիկանությունն է, որին կնվիրի ամեն ինչ՝ բացառությամբ այդ կաշվի: Մնացած բոլոր դեպքերում ու իրողություններում խորապես թքած ունի և՛ գյուղացու, և՛ քաղաքաբնակի, և՛ գյուղի ու քաղաքի, և՛ ամբողջ երկրի վրա, և՛ այն ամենի, ինչը կա և անգամ չկա: Միակ կան ու չկան այդ կաշին է, որը «շագրենի կաշվի» պես օր օրի փոքրանում է: Բայց որքան փոքրանում է կաշին, այնքան այն պաշտպանելու մոլուցքն է մեծանում:

Կաշին փրկելու մոլուցքը վերածվել է դողէրոցքի, տենդի, և տագնապն ավելի անտրամաբանական շերտեր է ընդգրկում, քան կարելի է երևակայել: Քննչականում հայհոյում են զոհվածների ծնողներին: Զոհվածի հորն ու հորեղբորն են ձերբակալում: Ձերբակալում են բուհի դասախոսին, պատերազմի մասնակցին: Հայհոյում են զինվորական գնդապետին, թքում մարտական խաչի վրա: Կոտրում են կնոջ ձեռքը, վնասում տղամարդու աչքը, պատռում պատգամավորի հագուստը: Փռում ու ծեփում են ասֆալտին, ինչը հողից բարձր է և շարժվում է: Միայն թե հաղթահարեն վախն ու տագնապը:

Վախ ամեն ինչի նկատմամբ, վախ ամեն ինչից: Ամեն ինչ պտտվում է այդ վախի շուրջ: Սա դեռ սկիզբն է, իսկ վերջում զոհաբերությունների առաջ կանգ չի առնելու: Զոհաբերելու է բոլորին՝ մերձավորներին, թիմակիցներին, մոտիկներին ու հեռուներին, ողջերին ու մեռածներին, սահմանն ու սահմանին կանգնածներին, երկիրն ու երկրում բնակվողներին, անգամ ոստիկանությանը, որ իր փրկությունն է: Զոհաբերելու է, հանուն սեփական կաշվի փրկության, ինչ կա ու չկա, ինչը իր դեմ է և անգամ կողմ է: Կանգ չի առնելու ոչնչի առաջ և ոչ մեկի առաջ: Այդ կաշին «շագրենի կաշվի» պես փոքրանալու է ու չի փրկվելու, բայց շատ թանկ է նստելու մեզ վրա:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․

Ձեզ գուցե հետաքրքրի