Արտաքին 4 տարի առաջ - 14:17 17-05-2022

Ղրիմում զբոսաշրջային սեզոնին հյուրանոցների մեկ երրորդը չի բացվի. «Կոմերսանտ»

Ղրիմում, 2022թ.-ի զբոսաշրջային սեզոնին, ցածր պահանջարկի պատճառով հյուրանոցների և հյուրատների մինչև մեկ երրորդը չի բացվի, «Կոմերսանտ»-ին հայտնել են ոլորտի ներկայացուցիչները։

Ինչպես տեղեկացրել է «Ղրիմի զբոսաշրջային դաշինք» ասոցիացիայի գործադիր տնօրեն Սվետլանա Վոզնայան, մայիսյան արձակուրդներին Ղրիմում հյուրանոցների ծանրաբեռվածությունն ընդամենը 10-15% է եղել, իսկ ամռանն այդ ցուցանիշը, ենթադրաբար, կկազմի 30-40% (ընդ որում, թերակղզու համար լավագույն ցուցանիշ է համարվում 70-80%-ը):

«Դելֆին» տուրօպերատորի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոմաշկինի խոսքով, արձակուրդների համար Ղրիմը նախընտրողները շատ ավելի քիչ են, քան Կրասնոդարի երկրամասում հանգստանալ ցանկացողները։ Պարբերականի զբոսաշրջային շուկայի անանուն աղբյուրները պնդում են, որ իրականում դեպի Ղրիմ ամառային տուրերի վաճառքը նվազել է 50-55%-ով և նույնիսկ 85%-ով՝ նախորդ տարվա համեմատ։ Հյուրանոցատերերին չի փրկել նույնիսկ իրենց մատուցած ծառայությունների գների իջեցումը։

Tvil.ru կացարանների ամրագրման ծառայության ներկայացուցիչ Օքսանա Շուստիկովան Ղրիմում հանգստանալու ցածր պահանջարկը պայմանավորել է տրանսպորտի մատչելիության վատթարացմամբ։ Սիմֆերոպոլի օդանավակայանը ուկրաինական պատերազմի սկզբից փակ է մարդատար չվերթների համար, իսկ Ղրիմ մեկնող հարմարավետ գնացքների թիվն այժմ սահմանափակ է։

«Կոմերսանտ»-ի զրուցակիցներից մեկն առանցքային խնդիր է անվանել նաև զբոսաշրջիկների՝ թերակղզու Ուկրաինային մոտ լինելու հետ կապված մտավախությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում