Ներքին 4 տարի առաջ - 13:21 16-05-2022

Բերման ենթարկվածների թիվը ժամը 13։00-ի դրությամբ

Երեւանում առավոտյան սկսված անհնազանդության ակցիաների ժամանակ 32 անձ է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):