Արտաքին 4 տարի առաջ - 16:00 15-05-2022

Իսպանիան պատրաստ է ընդունել «Եվրատեսիլ 2023»-ը Ուկրաինայի փոխարեն

Իսպանիան հայտարարել է, որ պատրաստ է 2023 թվականին հյուրընկալել «Եվրատեսիլ» երգի մրցույթը, եթե Ուկրաինան չկարողանա անցկացնել միջոցառումը։ Այս մասին հաղորդել է իսպանական RTVE պետական ​​հեռուստառադիոընկերության կապի տնօրեն Մարիա Էյսագիրեն։

«Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 14-ին, Իտալիայի Թուրին քաղաքում։ Մրցույթի հաղթող է ճանաչվել ուկրաինական «Kalush Orchestra» խումբը՝ «Stefania» երգով։ Իսպանիան ներկայացնող երգչուհի Շանելը գրավել է երրորդ տեղը։

Երաժշտական ​​շոուի կանոններով մրցույթի անցկացման վայր է նշանակվում այն ​​երկիրը, որի ներկայացուցիչը հաղթել է անցած տարի։

Ռուսաստանը և Բելառուսը չեն մասնակցել «Եվրատեսիլ 2022»-ին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է