Արտաքին 4 տարի առաջ - 11:26 15-05-2022

Զելենսկին «ռուսամետ կուսակցություններն» արգելող օրենք է ստորագրել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որն արգելում է ՌԴ-ին աջակցող, նրա ագրեսիան ժխտող կամ «ժամանակավորապես բռնազավթված տարածքներում ռուսամետ զինյալների գործողություններն» արդարացնող կուսակցությունների գործունեությունը։

Օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրման հաջորդ օրը, հաղորդել է Գերագույն ռադայի իրավական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Օլգա Սովգիրիան, որը ներկայացնում է նախագահամետ «Ժողովրդի ծառա» խմբակցությունը:

Օրենքի համաձայն, ռուսամետ լինելու մեղադրանքով կուսակցությունն արգելելու համար պահանջվելու է դատարանի որոշումը։ Օրենքում նաև նկարագրվում է ռուսամետ ճանաչվելու դեպքում քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցության լուծարման կարգը։

Ռազմական դրության ժամանակ Զելենսկին արդեն արգելել է ուկրաինական մի քանի կուսակցությունների գործունեությունը` նրանց մեղադրելով ՌԴ-ի ռազմական ագրեսիային աջակցելու մեջ։

Դադարեցվել է նաև Գերագույն ռադայում խմբակցություն ունեցող «Ընդդիմադիր հարթակ - կյանքի համար» կուսակցության աշխատանքը։ Այս քաղաքական ուժի առաջնորդներից մեկը Վլադիմիր Պուտինի մտերիմ Վիկտոր Մեդվեդչուկն է, որին պետական ​​դավաճանության մեղադրանք է առաջադրվել․ նա այժմ գտնվում է քննչական մեկուսարանում։

Բացի այդ, արգելվել է նաև «Շարիաի կուսակցության», «Ընդդիմադիր դաշինքի», Առաջադիմական սոցիալիստական ​​կուսակցության և Սոցիալիստական ​​կուսակցության գործունեությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում