Ներքին 4 տարի առաջ - 13:43 13-05-2022

Ոստիկանը հարվածել էր ակտիվիստին, գլխի շրջանում վիրավորում կար. ՄԻՊ

Կառավարության հերթական նիստից հետո ճեպազրույցում ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն անդրադարձավ լրագրողի այն հարցին, թե զոհված զինծառայողների ծնողները երբ դատախազության մոտ պահանջով են հավաքվում, ինչո՞ւ ՄԻՊ չի գնում ծնողների մոտ։ Գրիգորյանը պատասխանեց.

«Ես իրականացնում եմ սահմանադրությամբ ինձ վերապահված իրավունքները։ Ինչ վերաբերում է հավաքի վայրերին ներկա լինելու գործընթացին, ապա ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության՝ ես կորոշեմ, թե որ հանրահավաքին և ինչպիսի իրավիճակում կլինեմ։ Կլինեմ այնտեղ, որտեղ իմ ներկայությունը կունենա վճռորոշ դեռ։ Ինչ վերաբերում է հանրահավաքում ոստիկանների և ակտիվիստների պահվածքին, ապա կարող եմ ասել, որ արձանագրել եմ բռնության դեպք, երբ ոստիկանը հարվածել էր ակտիվիստին, ում գլխի շրջանում վիրավորում կար։ Իմ ներկայացուցիչները մի քանի անգամ այցելել են հանրահավաքի վայր, մեր միջամտությամբ լուծվել է վրան տեղադրելու հարցը, և որոշակիորեն բավարար եմ համարել այդ միջամտությունը»։

Տեսանյութը՝ 24-news-ի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում