Արտաքին 4 տարի առաջ - 18:27 12-05-2022

Կոսովոն Եվրոպայի խորհրդին անդամակցելու հայտ է ներկայացրել

Կոսովոյի մասամբ ճանաչված Հանրապետությունը Եվրախորհրդին անդամակցելու հայտ է ներկայացրել։ Սրան կտրականապես դեմ է արտահայտվել Սերբիան, որն իր տարածքն է համարում մասամբ ճանաչված հանրապետությունը։ Անդամակցությունը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում, Բելգրադը հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու մասին։

Անդամակցության հայտը ներկայացվել է հինգշաբթի՝ մայիսի 12-ին։ Դա հավանության արժանացնելու համար Խորհրդի անդամների 2/3-ը պետք է պաշտպանի մուտքը։ Ամենայն հավանականությամբ, քվեարկությունը Պրիշտինայի համար բարեհաջող կլինի, քանի որ Ռուսաստանը խորհրդից բացառելուց հետո Կոսովոյի ճանաչման կողմնակիցները բավականաչափ ձայներ ունեն մեծամասնություն հավաքելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային ծառայությունը։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսի 11-ին հայտարարել է, որ Բելգրադը «ուժեղ պատասխան կտա» Կոսովոյի հայտին, և հանրապետությունում «այնքան հեշտ չի լինի, որքան նրանք պատկերացնում են»: Բելգրադն անդամակցության հայտը համարում է 2020 թվականի Վաշինգտոնյան համաձայնագրի խախտում, որը Պրիշտինայի համար տարեկան մորատորիում էր սահմանել միջազգային կառույցներին անդամակցելու հայտ ներկայացնելու համար։ Մորատորիումի ժամկետն արդեն սպառվել է։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է