Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:58 11-05-2022

Այս օրերին փողի դիմաց փողոց փակող «ջահելներ» չկան․ Ագնեսա Խամոյանը՝ Անի Սամսոնյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը գրառում էր արել՝ անդրադառնալով ընդդիմության ցույցներին։ Նա գրել էր․«Տարիներ շարունակ փող բաժանեցիք, որ իշխանությունը պահեք, անցած տարի փող բաժանեցիք, որ դառնաք ընդդիմություն, իսկ հիմա փող եք բաժանում, որ ջահելները ձեր համար փողոց փակեն»։

Անի Սամսոնյանին պատասխանել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը․«Անի՛ ջան, անկեղծորեն ցավում եմ՝ հետևելով վերջին ամիսների քո գործունեությանը, անկեղծորեն ցավում եմ, որ երիտասարդ կնոջ խոսույթը բացառապես կարող է լինել փողի դիմաց ինչ-որ բան անելու շուրջ։ Անի՛ ջան, այո՛, կան կանայք, որ երկու շոր ավելի գնելու համար, բոտեքսի մեկ ասեղի համար ինչ ասես կարող են անել, փողի դիմաց սիրով զբաղվող կանայք էլ կան, բայց այս օրերին փողի դիմաց, որքան դու ես սիրում կրկնել, փողոց փակող «ջահելներ» չկան։

Փողոցներ փակող ու պար բռնող երիտասարդները քո իմացած քաղաքական մարմնավաճառները չեն, որոնց պակասը քաղաքական դաշտում այսօր էլ, ցավոք, չկա։ Այդ պայծառ երիտասարդներից շատերը պատերազմի մասնակից են, ռազմի դաշտում ընկերներ են կորցրել, կրակոցների տակ նրանց դիերը հանել ու հիմա իրենց, իրենց քույրերի ու սիրած աղջիկների, իրենց զոհված ընկերների փոխարեն պայքարում են հայրենիք ունենալու համար։

Լուսավոր ու պայծառ տղաներին ու աղջիկներին փողով փողոց փակող «ջահելներ» գիտես ինչո՞ւ ես անվանում, որովհետև քաղաքական գործունեությունդ սկսել եւ ավարտում ես մեկի հետ, ում Ալենը «հոգնած, անբարոյականի վաստակ, քաղաքական տրյապկա» է անվանում, բայց հիմա նույն այդ մարդը Ալենի թիմի հատուկ հանձնարարություններն է կատարում(ուզում եմ հավատալ, որ դրանցից քեզ բաժին չի հասնում)։

Եթե դու էլ «հատուկ հանձնարարություններ» կատարող չես, արի Ֆրանսիայի հրապարակ, նայիր այդ լուսավոր (քո իմացած լուսավորը չէ) «ջահելների» աչքերի մեջ ու թե կարող ես, իշխանություններից ստացած այս տեքստը կրկնիր»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին

Ձեզ գուցե հետաքրքրի