Ներքին 4 տարի առաջ - 13:23 11-05-2022

Փաշինյանը երկիրը տանում է երկրորդ կապիտուլյացիայի. Տիգրան Վարդանյան

Ընդդիմությունը Երևանի տարբեր փողոցներում ավտոերթ է իրականացնում։ ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավտոերթն իրականացնում է ՀՀԿ կուսակցությունը։ Դա հերթական իրազեկման ակցիան է՝ քաղաքացիներին իրենց ծրագիրը ներկայացնելու։

«Մենք ուզում ենք քաղաքացիներին իրազեկել, որ էս կապիտուլյանտները Արցախն ու Հայաստանը տանում են դեպի կործանման, կարելի է ասել՝ տանում են երկրորդ կապիտուլյացիայի, և մենք հիմա էլ ուզում ենք՝ մեր քաղաքացիներին այնպես իրազեկենք, որ միանան մեզ ու պայքարեն սրանց դեմ։ Եթե գիտեք՝ Փաշինյանը Բրյուսելում հայտարարել է, որ պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, իսկ ՀՀ յոթ բնակավայրերը թողնել Թուրքիային, իսկ հիմա էլ գոռում են, որ հերթական կապիտուլյացիային են գնում։ Ես վստահ եմ, որ մեր քաղաքացիներն ականջալուր են լինելու, և մեր քաղաքացիներն իրենց խոսքն ասելու են, իրենց «ո՛չ»-ը, և մենք սրանց քշելու ենք մեր երկրից»։

Աղբյուրը՝ 24 news-ի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը