Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:48 10-05-2022

Պրոցեսին էապես խանգարում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ներկայությունը․ Սուրենյանց

Շարունակվում են ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ակցիաներն ու հանրհավաքները։ Վերջիններս արդեն անցել են հստակ գործողությունների։

Oragir.news-ը կապ հաստատեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ, ում կուսակցությունը չի միացել ընդդիմադիրների պայքարին, բայց նաև չի սատարում իշխանությանը։
Մեզ հետ զրույցում Սուրենյանցն ասաց, որ չի ցանկանում միանալ մի պայքարի, որը չունի ծրագիր։ Հարցին, թե առանց միասնական թեկնածուի և ծրագրի հնարավո՞ր է հաջողության հասնել, Սուրենյանցը պատասխանեց․
«Միանշանակ ոչ, որովհետև հասարակությունը պետք է հասկանա, թե գործոող ապաշնորհ իշխանությանը ինչով է փոխում։ Հասարակությունը պետք է երաշխիքներ ունենա, որ հետնիկոլական Հայաստանում ավելի բարեկեցիկ ու անվտանգ է ապրելու։ Այս առումով շատ կարևոր է թիմը, այն թիմը, որը գալու է փոխարինելու այս իշխանությանը։

Նրանք երեկ ինչ-որ բան ներկայացրին, որը իրենք սկզբունքներ կամ ծրագիր անվանեցին, բայց դա շատ հեռու էր ծրագիր լինելուց, որովհետև դա ցանկությունների հավաքածու էր, և որևէ կոնկրետ մեխանիզմ չկար։ Իսկ թիմի մասին ասացին շատ արտառոց մի բան․ ի՞նչ է նշանակում Նիկոլին ճանապարհենք տուն, նոր խոսենք մեր 250 հոգանոց թիմի մասին։ Այդպես չի լինում։ Հասարակությունը չի միանա այնքան ժամանակ, քանի դեռ չգիտի՝ ինչը ինչով է փոխարինելու»։

Հետաքրքրվեցինք թե, ինչպես է վերաբերվում այն լուրերին, թե ընդդիմության միասնական թեկնածուն կարող է Արման Թաթոյանը լինել։ Սուրենյանցը պատասխանեց․

«Ես ինչքան հասկացա, Արման Թաթոյանը հերքել է առաջարկ ստանալու մասին լուրերը, բացի այդ՝ այս ձևաչափում Արման Թաթոյանի լիդերության հնարավորությունը շատ փոքր եմ համարում։ Եթե Արման Թաթոյանը նման մտադրություն ունենար, կարծում եմ, ինքն ինքնուրույն քաղաքական հայտ կներկայացներ, և ինքնուրույն կփորձեր այն ձևաչափը ստեղծել, որը նրան պետք է դարձներ պրոցեսի լիդեր կամ ակտիվ դերակատար։ Արման Թաթոյանին դրական եմ վերաբերվում, բայց չեմ կարծում, որ նա այս ձևաչափի պարագայում միասնական լիդեր դառնալու հնարավորություն կարող է ունենալ։

Հարցին, թե որ պարագայում կարող ենք իրեն և իր կուսակցությանը տեսնել ընդդիմադիրներին միացած, Սուրենյանցը պատասխանեց․

«Առաջինը՝ ես պետք է հստակ ծրագիր տեսնեմ, երկրորդը՝ պետք է պատկերացում ունենամ, թե ինչպիսի թիմի մասին է խոսքը, որը պատրաստ է ստանձնել պատասխանատվություն, և երրորդը՝ այս պրոցեսում չպետք է երևա նախկին համակարգի առանցքային դեմքերի ակտիվ դերակատարությունը։ Որովհետև մերժելով Նիկոլ Փաշինյանին՝ ես երբեք չէի ցանկանա հին համակարգի ռեստավրացիա։ Ես բազմիցս ասեմ եմ՝ պրոցեսին Էապես խանգարում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ներկայությունը հրապարակում, հարթակում կամ ընդդիմադիր ձևաչափում», - ասաց Սուրեն Սուրենյանցը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ