Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:09 10-05-2022

Օմանում ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթանին

Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե) Հրաչյա Փոլադյանը մայիսի 10-ին հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթան Նորին Օծություն Հայսամ բին Տարեկին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի, հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ջերմ ողջույններ է փոխանցել սուլթանին։

«Հրաչյա Փոլադյանը ընդգծել է, որ Պարսից Ծոցի երկրներից Օմանը եղել է առաջինը, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ (1992թ. հուլիս) և արդեն ամռանը նշվելու է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հայ-օմանական երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու նպատակով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը մի շարք առաջարկներ է ներկայացրել սուլթան Հայսամ բին Տարեկին, որոնք դրական են ընդունվել։
Զրույցի ավարտին սուլթանը հաջողություն է մաղթել ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանին իր առաքելության մեջ։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է