Արտաքին 4 տարի առաջ - 16:38 10-05-2022

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ճանաչած առաջին պետությունը եղել է Հայաստանը. թուրքական մամուլ

Թուրքական «Zhaber.com.tr» լրատվական կայքն անդրադարձել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պատմությանը՝ հիշատակելով, թե որ երկիրն է առաջինը պաշտոնապես ճանաչել այն:

Ինչպես փոխանցում է ermenihaber-ը, հրապարակված հոդվածում նշվում է, որ աշխարհում Հայաստանն է եղել առաջին պետությունը, որը ճանաչել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը: Հայաստանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ճանաչել է 1921 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրով: Թուրքական կայքը պատմական մանրամասներ է ներկայացրել Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերի վերաբերյալ:

Ըստ հրապարակման՝ մեծ տերություններից Թուրքիայի Ազգային մեծ ժողովը առաջինը ճանաչել է Խորհրդային Ռուսաստանը, որը շատ կարևոր տեղ ունի ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ։ 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը դարձավ Թուրքիայի ազգային մեծ ժողովը ճանաչած եվրոպական առաջին պետությունը։ Իսկ Անտանտի երկրներից ԹԱՄԺ-ը առաջինը ճանաչել է Ֆրանսիան:

Առաջին պետությունը, որը դեսպանություն է բացել Թուրքիայում, եղել է Վրաստանը: Ըստ թուրքական թերթի հրապարակման՝ Վրաստանը մեծապես շահագրգռված է եղել Թուրքիայի հետ սերտ հարաբերությունների հաստատմամբ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում