Ներքին 4 տարի առաջ - 10:38 10-05-2022

Իշխանությունները որոշել էին որպես սադրիչ ներգրավել տարեց մարդկանց․ Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է, որ օրվա իշխանությունները որոշել են որպես սադրիչ ներգրավել տարեց մարդկանց։ Ապա նա հավելում է․

«Իրավիճակը ճիշտ հասկանալու համար մի քանի առանցքային փաստական տվյալ եմ նշում. ավագ սերնդի մեր հայրենակիցները հրապարակ էին եկել հավկիթներով: Դրանցով հարվածել են տղաների մեքենային ու ամենատգեղ, անբացատրելի հայհոյանքներ էին տվել: Հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքին միայն այս չորս հայրենակիցը նման վարքագծի նախապես կազմակերպված դիտավորությամբ ու վարքագծով էին: Տղաները, երբ մոտեցել են, այդ անբացատրելի հայհոյանքներով վարքագիծն ավելի ինտենսիվ է դարձել: Քրեական իրավունքում գործողության ՊՐՈՎՈԿԱՑԻԱ հասկացություն կա, սա հենց այդ դեպքն է:

Հարց է չէ՞ առաջանում՝ ինչը պետք է դրդեր ավագ սերնդի մեր, անկախ քաղաքական հայացքներից, սիրելի հայրենակիցներին պատերազմի մասնակից, բարձրագույն կրթությամբ, հայրենասեր տղերքի, ովքեր շատ ակտիվ են Դիմադրության շարժման մեջ, նման հայհոյանքներ տալ, նախապես պատրաստված հավկիթներով հարվածելով` բացառապես սադրանքը, քրեական գործերի հարուցման հիմքեր ստեղծելն ու առհասարակ նորից սևերի ու սպիտակների բաժանումը: Միանշանակ է նաև, որ բռնությունը երբեք ընդունելի չէ, ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է՝ անկախ նրանից՝ դիմացինդ Հայ տարե՞ց, թե՞ երիտասարդ է, կամ այլ հատկանիշներ:

Օրինակ՝ երբ ՊՊԾ աշխատողները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ԱԺ-ում երիտասարդ կին պատգամավորի մարմնական վնասվածք էին հասցնում, ինքը խրախուսեց այդ վարքագիծը, ինքը խրախուսեց հղի կնոջ վրաերթի ու դեպքի վայրը լքելու վարքագիծը: Չի կարող լինել նման պառակտող քաղաքականություն: Չեմ կարող չնշել, որ ոստիկանության բավարար ուժերի առկայության դեպքում մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն այդպիսի վարքագծի դեպքում (միայն հավկիթ բերելը բավարար է) բերման էին ենթարկվելու, իսկ հայհոյանքների դեպքում իրենց նկատմամբ ուժ էլ կկիրառվեր, այսինքն այս ցավալի դեպքը ՉԷՐ ԼԻՆԻ, բայց ոստիկանական ուժերը Երևանում են..:

Հիշենք՝ քանի դեպք է եղել իշխանական թիմի խուլիգանական վարքագծի, որոնց համար նույնիսկ բերման չեն ենթարկվել: Երկակի ստանդարտներ ՉԵՆ ԼԻՆԵԼՈւ:

Մենք ունենալու ենք ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈւԹՅՈւՆ և վերջ»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի