Ներքին 4 տարի առաջ - 18:07 09-05-2022

ՌԴ-ն մասամբ փակել է Լարսը․ հարյուրավոր բեռնատարներ չեն կարողանաում անցնել


Արդեն մոտ 20 օր է, ինչ հայկական բեռնատարները մնացել են Վրաստանում և չեն կարողանում դուրս գալ Լարսից։

Oragir.news-ը կապ հաստատեց մեքենաների վարորդների հետ՝ հարցնելով, թե ինչն է այդքան կանգնած մնալու պատճառը։ Մեզ հետ զրույցում Երվանդ Թահվերդյանը ասաց, որ վերադարձել է Երևան, բայց Վրաստանում բեռներ ունի․

«Ես հիմա Երևանում եմ գտնվում, բայց բեռներ ունեմ Վրաստանում, և այնտեղ շատ խայտառակ վիճակ է այս պահին։
Ինչ Լարսը բացվեց, ձյան գալուց հետո ընդամենը մի շաբաթ կամ 10 օր է նորմալ գործել, հետո սկսվեցին հերթի կուտակումները։ Թե՛ Հայաստանի կառավարության, թե՛ Էկոնոմիկայի նախարարության և թե՛ Վրաստանում մեր դեսպանի բացատրությունները կայանում են նրանում, որ Ռուսաստանի Դաշնությունը խստացրել է փաստաթղթաշրջանառությունը, և առաջվա 600-700 ավտեմեքենայի փոխարեն 200-250 ավտոմեքենա են անցկացնում։

Կառավարությանը առաջարկել եմ, որ գոնե շուտ փչացող ապրանքները ուղեկցումով անեն։ Ռուսաստանի գործընկերներին ներկայացնելով խնդիրը՝ խնդրել եմ, որ առանձնակի ուշադրություն դարձնեն, որովհետև հարցը նրանում է, որ մենք մի տնտեսական գոտում ենք։ Համարյա թե ռուսական կողմը համաձայնվել էր, որ եթե ուղեկցվող ապրանքները տանենք, իրենք դա ներքին մաքսային կետում կսպասարկեն։ Իսկ մեր կառավարությունը ընդհանրապես անտարբեր է, չի ուզում արձագանքել այս հարցին։ Ես էլ՝ որպես տնտեսական գործիչ, կազմակերպություն ունեմ, որը արտահանումով է զբաղվում, իմ բեռները հետ եմ բերել, բնական է՝ բավականին մեծ վնասներ եմ կրել, բայց ասել եմ ու նորից եմ կրկնում՝ մի 15-20 օրից, որ սկսեն ծիրանը արտահանել, բեռնատարները բերելու են, լցնեն հրապարակում, որովհետև փչանալու է ապրանքը։
Ինչո՞ւ պետք է հայ բիզնեսմենը գնա Վրաստանում փորձի ինչ-որ անձնական կապերի, խուժանությունների, կաշառելու միջոցով իր բեռը անցկացնի։
Մենք հիմա պարծենում ենք, ասում ենք՝ մենք ունենք գյուղատնտեսություն, ունենք սննդարդյունաբերություն, բայց ու՞մ է դա պետք, եթե այդ ապրանքները գնում են և կիսաափչացած հետ են գալիս, այստեղ նորից վերամշակում են, ուրիշ կարագավիճակով ուղարկում։ Միգուցե մեր կառավարությունը ձգտում է կարգավորել, բայց այս օրերին հյուպատոսարան են զանգահարել աշխատակիցները, վարորդները, որ շուտ փչացող ապրանքների համար ինչ-որ բան անեն, պատասխանել են՝ փորձում ենք կարգավորել հարցը։

Հարցը պետք է կարգավորվի Ռուսաստանի մաքսային ծառայության կողմից, ընդ որում՝ Ռուսաստանի վարչապետը երբ հանդիպել է մաքսային ծառայության պետի հետ, որոշում է ընդունվել, որ կկիրառվեն պարզեցված ընթացակարգեր, ներքին տարածքում զննում կարվի։ Մեր կառավարությունը ինչո՞ւ չի արձագանքում, ես մեր լրահոսում չեմ տեսել, որ Հայասատանի էկոնոմիկային նախարարը կամ այլ պաշտոնյա գնա Ռուսասատան՝ այս հարցի կարգավորման համար։ Եթե անում են, թող լուսաբանեն։

Իմ կազմակերպություններից մեկը, որը հենց այս պահին արտահանում է անում, արդեն 7-րդ օրն է, ինչ Թիֆլիսում կանգնած է շուտ փչացող ապրանքով ու չի շարժվում։ Արդեն 3 մեքենա հետ եմ բերել, մնացածը 7 օր, 8 օր, մեկը 10 օրից ավել կանգնել են, բայց Լարսը ձյան պատճառով փակ է եղել ընդամենը մեկ օր։ Հիմա Թիֆլիսում կուտակված են հազարավոր մեքենաներ, ու այդ ամենը լրացուցիչ ծախս է, ընդ որում՝ տրանսպորտի գինն էլ երկու անգամ թանակցել է, ու դա ինքնարժեքի մեջ է մտնելու։
Տեղից մեր ապրանքը մրցունակ չէր ռուսական շուկայում, հիմա ավելի է ընկնելու մրցունակությունը։ Ասում եմ՝ թող այդպիսի ապրանքները ուղեկցումով տանեն, եթե պետք է՝ դրա համար ավել վճարենք, անգամ խոսել եմ Ռուսաստանում բավականին լուրջ մարդկանց հետ, նրանք պատրաստ են աջակցել, բայց արդյուքնը զրո է։
Կառավարությանը դեռ երկու տարի առաջ առաջարկել եմ, որ լաստանավը գործարկեն, մի ամսից ավել քննարկվեց, հիմա ասում են՝ ևս մեկ ամիս, դրանից հետո հնարավոր է՝ գործարկվի։ Վարչապետը հայտարարեց, որ օդային տրանասպորտով պետք է փոխադրվեն, թող սուբսիդավորեն օդային փոխադրումները, չեմ ասում՝ ձրի տանենք, մի բան էլ ավել վճարենք, բայց ապրանքը արտահանվի, որ գումար գա պետություն, հարկ գոյանա, վերջիվերջո, այդ ամենի արդյունքում է տնտեսություն զարգանում»,-ասաց Երվանդ Թահվերդյանը։

Խոսեցինք նաև մեկ ուրիշ վարորդի հետ, ով ասաց, որ ինքը նույնպես հետ է եկել 13 օր կանգնելուց հետո։

«Ես արդեն հետ եկա, որովհետև 13 օր կանգնել էի, ու շարժվելու հույս չկար։ Ընդհանուր ճանապարհը փակ չէ, ուղղակի շատ դժվարանցանելի է։ Մենքենաները այնքան շատ են հավաքվել, որ չի լինում անցնել։ Մարդիկ կան՝ 20-25 օր կանգնած էին, ու ոչ մի բան չէին անում նրանց անցկացնելու համար»,- ասաց վարոդը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur