Արտաքին 4 տարի առաջ - 10:10 09-05-2022

Միշել Օբաման Սպիտակ տան մասին ցուցահանդեսը նվիրել է իր մայրիկին

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Մայրերի օրը, որն ամեն տարի ԱՄՆ-ում նշում են մայիսի երկրորդ կիրակի օրը, նշել է իր մորը նվիրված ցուցահանդեսի բացմամբ, հաղորդում է People-ը։
Տեսահոլովակում, որում Միշել Օբաման հայտարարում է ցուցահանդեսի բացման մասին, ասում է. «Բարև բոլորին, ես Միշելն եմ, և բոլորն ինձ ճանաչում են որպես Մերիեն Ռոբինսոնի դուստր»:
Նա խոսում է նաև Չիկագոյում գտնվող Օբամայի նախագահական կենտրոնում բացված «Բացահայտելով Սպիտակ տունը» անվանումով ցուցահանդեսի մասին։
«Այն փոխանցում է արժեքներ, որոնք մայրս է սերմանել իմ մեջ՝ համայնք, ընտանիք, մարդկանց համախմբում, ջերմ, հյուրընկալ տարածքի ստեղծում, որտեղ յուրաքանչյուրն իրեն կզգա ինչպես տանը»,- ասում է Միշել Օբաման:
Ցուցահանդեսի շրջանակում կվերարտադրվի Սպիտակ տան որոշ սենյակներում Բարաք Օբամայի նախագահության օրոք եղած ինտերիերը․ դրանք են Հարավային սենյակը, որտեղ բանկետներ են կազմակերպվում, Կապույտ սենյակը, որտեղ տեղադրվում է Սուրբծննդյան տոնածառը, նաև նախագահական նստավայրի Հարավային մարգագետնի կրկնօրինակը, որտեղ անցկացվում են ոչ պաշտոնական միջոցառումները, այդ թվում՝ թաքցրած ձվերի որոնումը Զատիկին:
Բացատրելով, թե ինչու է Նախագահական կենտրոնում բացված առաջին ցուցահանդեսը նվիրել մորը՝ Միշել Օբաման ասել է, որ մայրն իրեն «անվերապահ սեր» է նվիրել, և առանց նրա նա չէր լինի այն, ինչ կա։
Օբամայի Նախագահական կենտրոնը դեռ չի բացվել, դրա կառուցման մասին հայտարարվել էր 2021թ․-ի սեպտեմբերին։ Իսկ ցուցահանդեսը կբացվի Չիկագոյի հարավային հատվածում՝ դրա կառուցման վայրում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում