Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:12 08-05-2022

Պուտինն ուկրաինացիներին «խաղաղ և արդար ապագա» է մաղթել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Ուկրաինայի քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Հայրենական մեծ պատերազմի ուկրաինացի վետերաններին անկեղծորեն մաղթում եմ հոգեկան տոկունություն, քաջառողջություն և երկարակեցություն, իսկ Ուկրաինայի բոլոր բնակիչներին՝ խաղաղ և արդար ապագա»,- ասված է շնորհավորական հեռագրում։
Նա նաև շնորհավորական ուղերձներ է հղել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներին։ Պուտինը գրել է, որ ներկայումս Ռուսաստանի, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի զինվորականները «իրենց նախնիների նման՝ ուս ուսի տված» «պայքարում են հայրենի հողը նացիստական ​​կեղտից ազատագրելու համար»։ Նա նաև վստահություն է հայտնել, որ «ինչպես 1945 թվականին, հաղթանակը մերն է լինելու»։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
16:25 Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին

Ձեզ գուցե հետաքրքրի