Ներքին 4 տարի առաջ - 17:59 07-05-2022

Վայքում մորն ու որդուն մահացած են գտել իրենց բնակարանում

Այսօր՝ մայիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 12։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են կնոջ, իսկ հյուրասենյակի հատակին՝ տղամարդու դի։ Ոստիկանները պարզել են մահացածների ինքնությունը՝ նրանք են 90-ամյա Գոհար Մանուկյանն ու 56-ամյա Գևորգ Համբարձումյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետն ու նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակների զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում