Ներքին 4 տարի առաջ - 17:32 07-05-2022

Ինչպե՞ս է արձագանքել Գերմանիայում ՀՀ դեսպանը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողի ապամոնտաժմանը

ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ Գերմանիայի Քյոլն քաղաքում ապամոնտաժել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգեցված հուշարձան-կոթողը։ Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը արձագանքել է այս փաստին՝ ասելով, որ կոթողը տեղադրման թույլտվություն չուներ։

Մեջբերում ենք Գրիգորյանի գրառումը․

«Նա եղել է ԲՀԿ անդամ, որին հաջորդել է ԼՀԿ-ն, որտեղ հանգրվանել է մինչև 2018-ի հոկտեմբերը: Հետո եղել է ԵԼՔ կուսակցությունների դաշինքի անդամ, հետո ԻՄ քայլը դաշինքի անդամ: Եվ վերջում տեղավորվել է այնտեղ որտեղ պետք է լիներ․ ինքը ՔՊ կուսակցության անդամ է:

Ինքը Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն է, Իսկ Գերմանիայի Քյոլն քաղաքում ապամոնտաժում են Հայոց ցեղասպանության հուշարձան կոթողը: Ի՞նչ է ասում նա, նա ասում է, որ թույլտվություն չունի տեղադրված այդ կոթողը, իսկ ի՞նչ է անում նա այս ուղղությամբ: Այո՛, դուք ճիշտ եք, փաստ է արձանագրում, ասել է թե ոչ մի բան:

Բա գնացեք, խնդրեք, բանակցեք, նշեք կարևորությունը, կարգավորեք, բա ձեր բան ու գործի անունն ի՞նչ է: Գնացեք, ասեք, որ Հայ ազգը պահանջատեր է, Հայ ազգի համար դա կարևոր է, որ Թուրքիան պետք է պատասխան տա իր կատարած ցեղասպանության համար»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում