Արտաքին 4 տարի առաջ - 13:35 06-05-2022

Շվեյցարիայի Nespresso գործարանում սուրճի տոպրակների մեջ 500 կգ կոկաին են հայտնաբերել

Շվեյցարիայի Nespresso գործարանում սուրճի տոպրակների մեջ հայտնաբերվել է ավելի քան 500 կգ կոկաին։ Այս մասին հաղորդվում է Ֆրիբուր կանտոնի ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ։
Հայտնաբերվածի արժեքը գնահատվում է ավելի քան 50 մլն դոլար։
Ոստիկանությունից հաղորդել են, որ Nespresso ընկերությունն ինքն է կապ հաստատել իրավապահների հետ, երբ բեռնաթափման ժամանակ աշխատակիցները սուրճի փոխարեն սպիտակ գույնի նյութ են հայտնաբերել։
Թմրանյութով բեռնարկղերը ժամանել են Բրազիլիայից: Ոստիկանությունում կոկաինի մաքրությունը գնահատվել է 80%, իրավապահ մարմինների տվյալներով, բեռը նախատեսված է եղել եվրոպական շուկայի համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում