Արտաքին 4 տարի առաջ - 10:55 06-05-2022

ԱՄՆ-ն Ուկրաինային տվյալներ չի տրամադրում ՌԴ բարձրաստիճան զինվորականների գտնվելու վայրի մասին

ԱՄՆ-ը մարտադաշտի վերաբերյալ հետախուզական տվյալներ է փոխանցում Ուկրաինային, որը, սակայն, ռուսաստանցի զորահրամանատարների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն չի ներառում։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ը մարտադաշտի վերաբերյալ հետախուզական տվյալներ է տրամադրում ուկրաինացիներին՝ իրենց երկիրը պաշտպանելու հարցում օգնելու համար: Մենք ասել ենք այդ մասին։ Մենք հետախուզական տվյալներ չենք տրամադրում ռազմի դաշտում (ռուսաստանցի) բարձրաստիճան զինվորականների գտնվելու վայրի մասին»,- ասել է Քիրբին հերթական ճեպազրույցի ժամանակ։
Բացի այդ, նրա խոսքով, Վաշինգտոնը չի մասնակցում «Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից խոցման ենթակա թիրախների ընտրության հարցում որոշումներ կայացնելիս»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը