Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:18 06-05-2022

Նիկոլի՛ աղանդավորներ, դուք անհայրենիք եք, իմ հայրենիքը մի՛ տվեք թուրքին

Մենք մեր կոտրած ձեռքով մեր հայրենիքի վերջին պատառը՝ Արցախից մնացած պատառիկով, հանձնում ենք թշնամուն և այդ աստվածանարգ ու դժոխքի կրակներում հավերժ այրվելու դատապարտված արարքը նողկալիորեն արդարացնում ենք՝ ասելով՝ որովհետև նախկինները ողջ են, ապրում են, դեռ շնչում են: Որովհետև Ռոբերտ Քոչարյանը՝ որպես շարքային քաղաքացի, քայլում է ցուցարարների հետ, որովհետև Սերժ Սարգսյանի եղբորորդին մասնակցում է երթին: Որովհետև Մստոյի բեղը ծուռ է, դրա համար էլ երկրպագում ենք մեր հայրենիքը թուրքին հանձնողին: Ա՛յ թշվառականներ, Մստոյի բեղը ի՞նչ կապ ունի ձեր հայրենադավության հետ: Դուք ցանկացած արդարացում կգտնեք, միայն թե այս մի թիզ հողը հանձնեք թշնամուն, և չեք հանգստանա այնքան ժամանակ, մինչև վերջնականապես չհանձնեք:

Եթե ոչ Ռոբերտ Քոչարյանը, որ Արցախի յոթ շրջաններն է ազատագրել և միացրել բուն ԼՂՀ-ին, որ 92-ին գրեթե կորսվող Արցախի փրկության կոմիտեն է ղեկավարել ու հաջողել, ապա ո՞վ պետք է քայլեր այդ երթով, Արցախի և Հայաստանի փրկության պահանջի երթով: Ձեռքներդ դրե՛ք խղճներիդ և կյանքում գոնե մեկ անգամ ազնի՛վ եղեք ու խոստովանե՛ք՝ արդյո՞ք արդարացի եք: Բայց ես վստահ եմ, որ դուք խիղճ չունեք, Աստված էլ չունեք, քանի որ հայրենիքի դավաճանը միայն սատանայից է:

Ես ձեզ չեմ դատում, ձեզ երկնային դատաստանն է սպասում: Ես ինձ եմ դատում, թե ո՞նց եմ ապրում ձեր մեջ: Ես ձեզ չեմ ողբում, ես ինձ ու իմ նմաններին եմ ողբում, որ մեր ազգանունները նույն վերջավորությունն ունեն, որ մեր անձնագրերում նույն ազգությունն է գրված: Ես շնչահեղձ եմ լինում, որ մենք նույն օդն ենք շնչում: Ես ցնորվում եմ, երբ փորձում եմ գիտակցել, որ հայը կարող է այդպիսին լինել. հրեշային մոլուցքով ու դիվային մոլեռանդությամբ Հայաստանը թուրքին մատաղ անի և այդ արյունը լղոզի դեմքին՝ կանգնելով սև լուսնի դիմաց՝ որպես սատանայական ծես: Դուք քիչ չեք, դուք շատ եք, փաղանգ եք, այն հարբած փղերի փաղանգը, որ Ավարայրում ճզմում էր Վարդանին ու Վարդանանց: Իմ պատիժը դուք եք, ձեր ներկայությունն այս հողի վրա, իմ հայրենիքում: Բայց չգիտեմ, թե ո՞ր մեղքիս համար եմ այսպես ոխերիմորեն պատժվում: Վստահ եմ, որ Աստված ինձ չի ներել․ եթե ներեր, ձեզ չէի հանդիպի:

Մեզ չեն ներելու, ձեզ հետ՝ նաև ինձ։ Որքան էլ փորձեմ արդարանալ, թե ես նրանցից մեկը չեմ եղել, վերջնական պատասխանը միասին ենք տալու: Չեն ներելու ո՛չ երկրի վրա, ո՛չ երկնքում: Չեն ներելու մեզնից ծնվածները և ծնվողներն այստեղ՝ երկրի վրա: Չե՛ն ներելու մեզ ծնածներն այնտեղ՝ երկնքում: Մեզ չի ներելու մեր տոհմածառը:

Հայրենիքներն անհետևանք չեն կորսվում:

Անիծվելու ենք:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր