Ավելին 4 տարի առաջ - 21:07 05-05-2022

Լետիցիա թագուհին մրցանակաբաշխության դափնեկիրներից մեկի հետ նույն զգեստով է հայտնվել բեմի վրա

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի կինը՝ թագուհի Լետիցիան, մրցանակաբաշխության միջոցառման ժամանակ բեմի վրա է հայտնվել իր նման հագնված մի աղջկա հետ։ Այս մասին հայտնում է People-ը։
Անցած չորեքշաբթի՝ մայիսի 4-ին, Իսպանիայի թագուհի Լետիցիան անվանական մրցանակ է հանձնել Էքստրեմադուրայի ասամբլեայում։
Հանդիսավոր արարողության համար Ֆիլիպ VI-ի կինը ընտրել է կիպ գոտիով սև ու սպիտակ զգեստ, որը լրացրել է սրածայր կոշիկներով։ Թագուհին այս զգեստը գնել է Mango խանութից՝ 75 դոլարով:
Հաղորդվում է, որ մրցանակի դափնեկիրներից մեկը՝ իրավունքի պրոֆեսոր Ինմակուլադա Վիվաս Թեսոնը, կրել է նույն զգեստից։ Դատելով համացանցում պապարացիների հրապարակած լուսանկարներից՝ այս հանգամանքը ոչ միայն չի վրդովեցրել թագուհի Լետիցիային, այլև ստիպել է նրան ժպտալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը