Ավելին 4 տարի առաջ - 20:19 28-10-2021

Անջելինա Ջոլիի «սեռը փոխած» դուստրը կարմիր գորգի վրա է հայտնվել մոր զգեստով

Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ավագ դուստրը՝ Շայլոն, կրկին կարմիր գորգի վրա է հայտնվել մոր ձևափոխված զգեստով, գրում է People-ը։

15-ամյա Շայլոն հագել է մոր՝ Dior-ի սև-սպիտակ զգեստը, որով Ջոլին ներկա է եղել 2019 թվականին «Մալեֆիսենտա» ֆիլմի ասուլիսին։

Ջոլիին են միացել նաև նրա մյուս՝ որդեգրված և հարազատ երեխաները՝ 20-ամյա Մեդոքսը, 13-ամյա Նոքսը, 16-ամյա Զախարան և 13-ամյա Վիվիենը: Բացակայում էր միայն աստղի 17-ամյա որդին՝ Պաքսը։

2019 թվականին հաղորդվեց, որ Շայլո Նուվելը, որն այն ժամանակ 13 տարեկան էր, դիմել է հորմոնալ թերապիայի՝ իր սեռը փոխելու համար։ Բացի այդ, հայտնի էր, որ նա խնդրում է իր աստղային ծնողներին, որ իրեն Ջոն անվանեն։ 2021 թվականին նա սկսեց զգեստներով հայտնվել, ինչը աստղային ընտանիքի երկրպագուներին մտածելու տեղիք տվեց․ միգուցե աղջիկը մտքափոխցե՞լ է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում