Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:43 04-05-2022

«5165» շարժման անդամները մասնակցեցին մարդաշատ հանրահավաքին և երթին դեպի ԱԺ

Այսօր՝ առավոտվանից, ընդդիմության կողմնակիցները Երևանում ժամանակավորապես փակեցին հիմնական երթուղիները, ինչպես նաև՝ մայրաքաղաքին հարակից մայրուղիները: Ֆրանսիայի հրապարակում անցկացվեց մարդաշատ հանրահավաք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հրաժարականի պահանջով, որին հաւորդեց երթը դեպի ԱԺ։ Ֆրանսիայի հրապարակից քաղաքացիների հետ դեպի ԱԺ շարժվեցին նաև «Համախմբման» անդամներ Կարին Տոնոյանը, Արսեն Գրիգորյանը, Մենուա Սողոմոնյանը, Ավետիք Չալաբյանը, Էդգար Ղազարյանը, Հովհաննես Ղազարյանը և այլք։

Կարին Տոնոյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այլևս իրավիճակին չի տիրապետում, ձեռքերը փրփուրներին գցած փորձում է պահել իր իշխանությունը․ «Ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու նախաձեռնությունը ծիծաղելի է, քանի որ նրանց գիտակից մասն իրենց այս պահին դժբախտ են համարում, որևէ նյութական ավելացում կամ աջակցություն իրենց չի սփոփելու: Նրանցից մի մասի զավակները, մյուս մասի հարազատները և սաները իրենց կյանքը տվին հայրենիքին, որը Նիկոլ Փաշինյանը զիջում է թուրքին: 4 տարի չի կարելի ստել ու թագավորություն սարքել: Այդ մարդն անգամ չի տեսնում, որ իր ավազե դղյակը փլվել է, որի մեջ նա մերկ է մնացել»,- նշեց Կարին Տոնոյանը:

Հովհաննես Ղազարյանը նշեց, որ Համախմբումը գնալով թափ է ստանում, ինչը նշանակում է ազգային գիտակցությունը մարդկանց մոտ գնալով ավելի մեծ տեղ է զբաղեցնում:

Մենուա Սողոմոնյանն էլ անդրադարձավ ԱԺ-ի դիմաց մեծաքանակ ոստիկանների առկայությանը. «Փաստորեն ՀՀ-ին բանակ պետք չէ, բայց պետք է ոստիկանություն, որը կպաշտպանի իր իշխանությունը: Այսինքն, Փաշինյանի համար ամենամեծ արժեքը ոչ թե հայրենիքն է, ազատությունը կամ ժողովրդավարությունը, այլ սեփական իշխանությունն է: Ինչո՞ւ, քանի որ նա ինքն իրեն փառավորված է զգում այդ իշխանությունով, ինչպես նաև նյութական վայելքներ ունի»:

Համախմբման անդամ Արման Սահակյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հասկացել է՝ սա քաղաքական ուժերի պայքար չէ, այլ լայն զանգվածի համախմբում է ժողովրդի կողմից, քանի որ ամեն օր ավելանում է մարդկանց քանակը:

Արսեն Գրիգորյանը նշեց. «Ժողովուրդը գիտակցում է, որ աղետ է մեր պետության գլխին, որից պետք է ազատվել, կասեցնել հակապետական այդ գործողությունները: Հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու»:

Արամ Պետրոսյանը նշեց, որ ժողովուրդն այլևս չի նահանջելու. «Այս ամենի տրամաբանական ավարտը մի քանի օրից է, եթե Նիկոլ Փաշինյանը նոր «մարտի 1» չսադրի: Չնայած՝ ոստիկանները չեն գնա դրան»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին