Ներքին 4 տարի առաջ - 17:53 04-05-2022

Ցուցարարները Սաղաթելյանի կոչով սկսեցին հրել ոստիկաններին

Բաղրամյան պողոտայում մի պահ իրավիճակը լարվեց, երբ հավաքի մասնակիցները փորձեցին հրելով ճեղքել ոստիկանական շղթան Դեմիրճյան փողոցի կողմից:

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին ասաց. «Ուզում ես՝ հիմա էս ճանապարհը բացի, ինքը վախից փախնելու ա: Եկեք մի հատ փորձենք, սենց անենք, տեսնենք չի՞ վախենում»: Այդ ասելուց հետո հավաքվածները սկսեցին հրել ոստիկանների կազմած շղթան:

Վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկանական շղթան հետ նահանջեց, սակայն կարողացան դիմադրել և վերադարձան իրենց նախկին գծին:

Քիչ անց ամեն բան հանդարտվեց: Հավաքի մասնակիցները վեր բարձրացրին ձեռքերը, ապա Արթուր Վանեցյանի կոչով մեկ քայլ հետ գնացին:

«Նիկոլի վախն էինք բռնում, բռնել ենք, նորմալ ա»,-ասաց Սաղաթելյանը:

Նշենք, որ այս պահին Դեմիրճյան փողոցը փակ է ոստիկանների կողմից; Սաղավարտներով ու վահաններով զինված ոստիկանները մի քանի շարքով փակել են այն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը