Խոսք 4 տարի առաջ - 17:53 03-05-2022

Իշխանության խնդիրը եղել է ոչ թե այն, որ ԵՊՀ-ում և բուհերում դուռ չփակեն, այլ որ իրենք լինեն դուռ փակողը․ Վահե Հովհաննիսյան

«Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից մեկնարկեց իրազեկման երթեր՝ մտնելով բուհեր և կոչ անելով ուսանողներին միանալ շարժմանը։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը hraparak.am -ին փոխանցել է, որ իրենց ամբիոնում այսօր դաս չի եղել, իսկ մի քանի խմբում ընդհանրապես ուսանող չի եղել․ «Ուսանողները ներկա չեն եղել մի քանի խմբում, իսկ մի խմբում 25 ուսանողից ներկա է եղել ընդամենը 3-ը, ամեն դեպքում սա՝ մեր ամբիոնի մասով։ Կարելի է ասել՝ ուսանողները ընդհանուր առմամբ չեն ներկայացել դասերին, ինչի հետեւանքով դասերը տեղի չեն ունեցել»,- նշել է Հովհաննիսյանն ու հավելել, որ բացակա ուսանողներին ինքն անձամբ բացակա չի նշանակում։ Հարցին, թե անձամբ ռեկտորի կողմից կա՞ ցուցում՝ խիստ վերաբերվելու դասադուլ անող ցուցարարներին, սահմանափակելու նրանց ազատ տեղաշարժը կամ նշանակելու բացականեր, պատասխանել է․ «Ես, ճիշտն ասած, ռեկտորի ցուցումներին ծանոթ չեմ այս մասով և առաջանորդվում եմ իմ սկզբունքներով ու ԵՊՀ կանոնադրությամբ»։

Ի տարբերություն 2018-ի՝ ուսանողությունը հիմա պասի՞վ է, թե՞ ավելի նախաձեռնող․ «Դասերին չներկայանալու առումով գոնե ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասով՝ իրավիճակը նույնն է։ Ես տեղեկություն չունեմ, արդյոք այդ դասերին ներկա չգտնվողները միացե՞լ են «Դիմադրության» շարժմանը, թե՞ ոչ, բայց հաճախելիության և ուսանողների ներկայության տեսանկյունից փոփոխություն չեմ տեսնում։ Ամեն դեպքում երբ ուսանողները չեն հաճախում դասերի, դա ինչ-որ բանի մասին խոսում է»։

Վահե Հովհաննիսյանը փոփոխություն չի տեսնում նաև ԵՊՀ ադմինիստրացիայի վարած քաղաքականության մեջ․ «Այն առումով, որ այն ժամանակ էլ գործող քաղաքական իշխանությունը, երբ փորձել էր մտնել ԵՊՀ, փակ դռների էին հանդիպել, ուսանողները չէին կարողացել դուրս գալ։ Նույն իրավիճակը եղել է նաև այսօր։ Բայց երբ ես մուտք եմ գործել իրավագիտության ֆակուլտետի մասնաշենք, իմ պահանջով դուռը բացվել է, սակայն փաստը մնում է այն, որ Երևանի պետական համալսարանի ղեկավարության քաղաքականության և գործունեության մեջ դռներ փակելու մասով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Փաստացի ի՞նչ է ստացվում, որ քաղաքական իշխանության խնդիրը հանդիսացել է ոչ թե այն, որ ԵՊՀ-ում և բուհերում դուռ չփակեն կամ ընդհանրապես դռներ չփակվեն, այլ որպեսզի իրենք լինեն դուռ փակողը։ Ես այսպես եմ հասկանում այս ամեն ինչը»։

Հովհաննիսյանն ընդգծում է, որ անկախ կուսակցական պատկանելիությունից, քաղաքական հայացքներից, անկախ այն բանից, թե անձը որտեղ է աշխատում, Արցախի հարցը պետք է դիտարկել զուտ հայ ժողովրդի անվտանգային համակարգում․ «Խնդիրը հետևյալում է, որ Արցախյան շարժումը, Արցախի հարցը համազգային նշանակություն ունեցող վերկուսակցական հարց են, և այս հարցը կուսակցականացնելը ես ճիշտ չեմ համարում։ Սա ամբողջ հայ ժողովրդի անվտանգային հարցն է, միայն Արցախի կարգավիճակի հարցն էլ չէ, հետևաբար տարամադրությունների մասին խոսելը նույնիսկ ավելորդ է, որովհետև ցանկացած գիտակից հայ հասկանում է, թե Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծումը ինչ ավելի բարդ մարտահրավերների առաջ է կանգնեցնելու ողջ հայ ժողովրդին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ