Ներքին 4 տարի առաջ - 22:32 02-05-2022

Բիրտ ուժից մենք չենք վախենալու, ավելի ենք ուժեղանալու․ Վանեցյանը՝ ոստիկաններին

«Այս ընթացքում ականատես եղանք որոշ ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմանը, բայց ոստիկանները պետք է հասկան, որ դրանից չենք վախենում։ Տղե՛րք, ոստիկաննե՛ր, չե՞ք հասկանում, որ դրանից մենք չենք վախենալու, ավելի ենք ուժեղանալու, ավելի ենք բռունցքվելու, ավելի համառ ենք գնալու պայքարի, որովհետև այս պայքարը մեր հայրենիքի համար է, յուրաքանչյուրի համար է, հայի համար է, այստեղ հայի արժանապատվությունն է»,– այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը նշեց, որ իրենց շատ են հարցնում, թե ինչ պետք է անել, որ Նիկոլ Փաշինյանը գնա։ «Ժողովո՛ւրդ, սկսել ենք արդեն անել, անում ենք, պետք է շատանանք։ Այն մարդիկ, որ հիմա նստած են տանը և մեզ աջակցում են կամ չեն աջակցում, բայց հասկանում են, որ այս իշխանությունների մի օր մնալը երկրին վնաս է, թող դուրս գան փողոց, ինքնակազմակերպվեն»,– ասաց նա։

Արթուր Վանեցյանը նշեց, որ եթե Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդիկ բոլորը մասնակցեն փողոցները փակելու գործողություններին, ապա երկու-երեք օրում լուծելու են Փաշինյանին հեռացնելու խնդիրը։

Արթուր Վանեցյանը նաև տեղեկացրեց, որ այսօր ուսանողներն էլ միացան իրենց պայքարին, և հիմա էլ հրապարակ են եկել շատ բժիշկներ, դախոսներ, ուսուցիչներ, պետական համակարգի ծառայողներ, որոնք տարբեր պատճառներով չեն ուզում դուրս գալ և ասել, որ իրենք այստեղ են, բայց բոլորն այստեղ են։

«Ժողովուրդ ջան, մի՛ վախեցեք, վախը անցել է, սրանք այլևս իշխանություն չունեն, ում էլ այս երկու օրվա ընթացքում կարողանան աշխատանքից ազատել, հավատացեք, բոլորը վերականգնվելու են, և մեղավորները պատժվելու են։ Որևէ մեկը չի կարողանալու հայ ազգի միասնական ուժի դեմ գործել»,– հայտարարեց Արթուր Վանեցյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի