Արտաքին 4 տարի առաջ - 17:48 02-05-2022

Աքշեներն ինձ գայլերի երախը նետեց. Փայլան

Այն բանից հետո, երբ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան (մեջլիս), նրա դեմ սկսեցին ատելության խոսքեր ուղղվել Թուրքիայի իշխանական ու քաղաքական շրջանակները:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Թուրքիայի ազգայնական ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները Twitter-ում անդրադարձել էր Փայլանի այդ օրենսդրական նախաձեռնությանը՝ կատարելով հետևյալ գրառումը. «Խստորեն դատապարտում եմ այն լկտիությունը, որը փորձում է ստիպել մեր ազգին խոնարհվել, այսպես կոչված, «ցեղասպանության» մասին օրինագծով»։

Փայլանը, ի պատասխան վերոհիշյալ ազգայնական գործչի այս հայտարարությունների, «Diken» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Աքշեներն իր այդ գրառմամբ արդեն կայծը տվել է. «Ինձ շատ զարմացրեց այն, որ այդ բանը հենց ինքը սկսեց... Իհարկե, ինչպես յուրաքանչյուր առաջարկ, այս առաջարկն էլ կարելի էր քննադատել, բայց Մերալ Աքշեներն ինձ գայլերի սեղանը (երախը) նետեց»,- ասել է նա։

Փայլանը, նշելով, որ բազմաթիվ գործիչներից սպառնալիքներ է ստանում, հիշեցրել է Հրանտ Դինքի օրինակը, ով մի արտահայտության պատճառով թիրախում էր հայտնվել, «դավաճանի» պիտակ ստացել և արդյունքում սպանվել։

«Չի կարելի ակնկալել, որ փոքրամասնություն կազմող անձը թիրախ չդառնա, երբ օգտագործում եք «Գարո Փայլան դավաճան» պիտակավորումը։
Ես մի բան գիտեմ, որ եթե երկրի նախագահը, իշխանության դաշնակիցը, նախարարներն ասել են «դավաճան», ինձ հետ ամեն պահի կարող են ամեն տեսակի սադրանքներ պատահել»,- ասել է մեջլիսի հայ պատգամավորը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում