Ներքին 4 տարի առաջ - 14:35 13-11-2021

Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում գայլերի ոհմակը 170-ից ավելի մայրացու ոչխարներ է հոշոտել

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 02։00-ից-02։30-ն ընկած ժամանակահատվածում Ագարակավան գյուղի բնակիչները նկատել են գյուղում գայլերի ոհմակ։

Գյուղացիները, դուրս գալով տներից, գյուղի 7-րդ փողոցի 1-ին փակուղու բնակիչ՝ 65-մյա Հայկ Մարտիրոսյանի տան բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են սատկած գառներ ու ոչխարներ, այդ թվում՝ մայրացու։

Գյուղացիների աղմուկի վրա գայլերը դիմել են փախուստի, որից հետո մինչև լուսաբաց գյուղացիները հայտնաբերել են, որ Հ. Մարտիրոսյանի ընտանիքին պատճառվել է խոշոր չափ նյութական վնաս։

Ահագին սատկած գառներ ու ոչխարներ գյուղացիները հայտնաբերել են տանից 2-3 կմ հեռավորության վրա՝ դաշտերում։

Քաղաքացին, ում ընտանիքը բազմանդամ է, կրել է մոտ 40 հազար ԱՄն դոլարի վնաս։ Գյուղացիներին հաջողվել է գայլերից մեկին վնասազերծել։ Այս պահին պարզվել է, որ գայլերի հարձակման հետևանքով սատկել է մոտ 170 գառ ու ոչխար, այդ վթում՝ մայրացու, 37-ից ավելի գառներ չկան, 80-ից ավելի ոչխարներ էլ դարձյալ՝ մայրացու, վիրավոր են։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղի անասնաբույժ Արմեն Ասատրյանը նշեց. «Բոլոր վիրավոր ոչխաների ու գառների կոկորդը ծակված է, կատարել ենք առաջին բուժօգնություն, սակայն նրանք չեն ապրի, քանի որ վնասվածքները շատ են ու լուրջ»։

Իսկ գյուղապետի տեղակալ Համլետ Հակոբյանն էլ ասում էր. «Գիշերվա ժամը 3-ից գյուղով տեղյակ ենք եղել, որ գայլերի մի մեծ ոհմակ է հարձակվել։ Գյուղի մերձակա տարածքներոմ գտել ենք մոտ 130 սատկած գառ ո ոչխար ու մինչև հիմա մնացածներին ման ենք գալիս, բայց չենք գտնում։ Երկուսին քիչ առաջ գտանք, այ էլ՝ էլի սատկած։ Մեր գյուղի անասնաբույժը 70-80 ոչխարի ու գառի է օգնություն ցույց տվել, սակայն ասաց, որ վնասվածքների լրջության պատճառով նրանք էլ չեն ապրի»։

Այդ ընտանիքը բազմանդամ է, 3 եղբայր վարկ էին վերցրել ու ինչ ինչ քրտինքով ու տանջանքով էին այս ամենին հասել, բերել-հասցրել էին, էս օրվան, բայց ամեն ինչ ջուրը թափվեց։ մենք ապրում ենք այնպիսի վայրում, որ անասնակերը ձռք ենք բերում տուկը 1800-2000 դրամով։ Մենակ էս տարի իրանք գնել էին 1850 տուկ խոտ՝ 2000 դրամով, որը ահռելի գումարա կազմում։ Էդ խեղճերը պիտի հունվարին ծախեին գառներն ու վարկերը փակեին, հիմա ինչ են անելու, ոչ մեկս չենք պատկերացնում։ Ողջ գյուղի բնակիչներս ցավ ենք ապրում էդ մարդկանց ամար։ Պատրստ ենք ողջ գյուղով դիմել կառավարությանը, որ հնարավորության սահմաններում էս մարդկանց փոխհատուցում տան, օժանդակեն, որ էս ծանր բեռի տակից մի ձև կարողանան դուրս գալ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում