Ավելին 4 տարի առաջ - 20:27 01-05-2022

Վրաստանի հարավում գյուղի բնակիչները բողոքում են օձերի ներխուժումից

Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում օձերի ներխուժման պատճառով ստիպված են եղել Թբիլիսիից մասնագետներ կանչել։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2-ը»։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ամենատագնապալի իրավիճակը ստեղծվել է գյուղական դպրոցում․ լճի մոտակայքում գտնվող հին քարե շենքը բառացիորեն վխտում է սողուններով։
Օձերով պայմանավորված վտանգավոր իրավիճակի պատճառով դպրոցը փակվել է։ Սամեբայում երեխաներն արդեն երկու շաբաթ է, ինչ հեռավար են սովորում։
Մասնագետները մի քանի օրվա ընթացքում պետք է շենքը մշակեն հատուկ քիմիական նյութերով, որից հետո, ինչպես ակնկալվում է, կվերսկսվեն պարապմունքները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը