Արտաքին 4 տարի առաջ - 18:17 01-05-2022

Ազովստալից դուրս եկած շուրջ 40 խաղաղ բնակիչներ տեղափոխվել են Բեզիմեննոե

Մոտ 40 խաղաղ բնակիչներ, որոնք լքել են Ազովստալ գործարանը, որը Մարիուպոլի վերջին օբյեկտն է, որ մնացել է ուկրաինացի զինվորականների ձեռքում, տեղափոխվել են Դոնեցկի շրջանի Բեզիմեննոե։ Նրանք հայտնվել են Reuters-ի լուսանկարչի ուշադրության կենտրոնում։ Նույնը հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը և դրա տեսագրությունները։
Դոնեցկի մարզի Բեզիմեննոե գյուղը հայտնի է որպես ֆիլտրացիոն ճամբարներից մեկի վայր, որտեղ հայտնվում են տարածաշրջանից շատ փախստականներ: Ճամբարը պաշտոնապես պատկանում է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» իշխանություններին։ Այնտեղից դուրս եկած մարդիկ խոսում են կեղության դժվար պայմանների և երկարատև հարցաքննությունների մասին, որոնք իբր ուղղված են Ուկրաինայի իշխանություններին հավատարիմ մարդկանց բացահայտելուն։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ բոլոր այս մարդիկ դուրս են եկել «Ազովստալ մետալուրգիական գործարանի տարածքին հարող բնակելի շենքերից»։ Նրանք Բեզիմեննոե են տեղափոխվել ուկրաինական համարներով ավտոբուսներով՝ ռուսական ռազմական մեքենաների և ՄԱԿ-ի խորհրդանիշներով մեքենաների ուղեկցությամբ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին