Ներքին Միտք 3 տարի առաջ - 16:09 26-09-2023

Ստեփանակերտից դուրս եկած մեքենաները կհասնեն Կոռնիձոր շուրջ 330-500 ժամից․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես փորձեցի ճշտել երկու պարզ թիվ. որքա՞ն է Բերձորի միջանցքի ներկայիս թողունակությունը և որքա՞ն մեքենա է շարժվել Ստեփանակերտից։

Ինձ ասում են, որ թողունակությունը ներկայում ժամում մոտ 20-30 մեքենա է, իսկ Ստեփանակերտից դուրս է եկել շուրջ 10 հազար մեքենա։

Եթե այս թվերը ճիշտ են, ապա այդ մարդիկ կհասնեն Կոռնիձոր շուրջ 330-500 ժամից!!! Այսինքն մարդիկ սոված-ծարավ, առանց կապի ու ինտերնետի, երեխաներով ու ծերերով, ճանապարհին են մնալու շուրջ 2-3 շաբաթ։
Սա պարզապես անպատկերացնելի է։ Սա նոր ողբերգություն է։
Եթե ելակետային թվերը սխալ են, ապա հստակեցրեք ու հրապարակեք։ Եթե ճիշտ են, ապա շտապ պետք է տագնապ հնչեցնել ու պահանջել թողունակությունը ԱՌՆՎԱԶՆ ՏԱՍՆԱՊԱՏԿԵԼ!!!!»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին