Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 22:57 29-04-2022

Ազգային իշխանություն՝ պետական շահերով. «Ազգային օրակարգը» համախմբման առաջարկ ունի. Նորայր Աղայան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Նորայր Աղայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ելնելով ստեղծված ներքաղաքական իրավիճակից՝ առաջարկում է, որ նոր մարտահրավերներին դիմակայելու համար ստեղծվի ազգային պետությանը համարժեք պետական-քաղաքական համակարգ, որի համար կան հինգ բաղկացուցիչ կետեր։

Oragir.news-ը Աղայանի հետ զրույցում հարցրեց, թե ինչպես է պատկերացնում ազգային համակարգ ստեղծելը այս բարդ ժամանակահատվածում։ Վերջինս պատասխանեց, որ իրավիճակը որքանով էլ շատ բարդ է, տեսնում են որոշակի հնարավորություններ խնդիրների լուծման համար, սակայն լուծումն այն դեպքում կլինի, եթե ստեղծեն ազգային իշխանություն։

«Ազգային իշխանություն պետք է ստեղծել, որն առաջնորդվում է պետական շահերով։ Հիմա այս ամենի գաղափարը հետևյալն է․ մեր ազգային տարածքները սակարկելի չեն, երկրորդ՝ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն այն հարթակներում, որի համար տրված է միջազգային ստանդարտ, և ո՛չ թե եռակողմ ինչ-որ պայմանավորվածություններ։ Այս ամենը պետք է հիմնված լինի այն փաստաթղթերի վրա, որը միջազգային տեսանկյունից վավեր է, չպետք է լինեն Մոսկվայի կամ Կարսի նման պայմանագրեր, որոնք միջազգային տեսանկյունից վավեր չեն։ Այսինքն՝ ՀՀ հարցը չպետք է լուծվի ոչ վավեր փաստաթղթերով, այլ միայն միջազգային մանդատով տրված միջազգային համապատասխան իրավունքի փաստաթղթերի համաձայն և դրանց հիման վրա»։

Հարցին, թե արդյոք ժողովուրդը պատրաստ կլինի ազգային իշխանություն ստեղծելու գաղափարին, և արդյոք պատրաստ են համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ, պատասխանեց, որ իրենց կուսակցությունը պատրաստ է համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն իրենց գաղափարին մոտ գաղափար։ «Իրականում արդեն համագործակցում ենք այդ քաղաքական ուժերի հետ, խնդիրը նրանում է, թե ինչ քաղաքական ուժերի հետ, որովհետև ընդդիմադիրն էլ շատ լայն հասկացությունն է։ Մենք պատրաստ ենք համագործակցել մոտավորապես այն քաղաքական ուժերի հետ, որոնք գոնե մոտավորապես հետապնդում են մեր նույն նպատակները, ունեն նպատակ՝ ազգային իշխանություն ստեղծելու»։

Հարցին, թե իշխանափոխություն լինելու և ազգային պետության ղեկավար ում են տեսնում, պատասխանեց, որ անձի շուրջ չի լինելու այս ամենը։

«Մենք շարունակաբար ընկնում ենք նույն խնդրի մեջ։ Իհարկե կածում եմ, որ առանձին վերցրած մարդիկ այնքան դեր ու նշանակություն ունեն, որ որոշակի գործընթացներ կարողանում են իրականացնել, բայց պետք է համախմբվենք որպես ազգ՝ հանուն մեկ նպատակի։ Հիմա թե ով կլինի, ժողովրդական երկրներում ժողովուրդն է որոշում, թե ինչպիսին և ինչ նպատակներով պետք է լինի, այ դա է ավելի կարևոր, և դա պետք է հստակ լինի։ Պահանջը ոչ թե իշխանափոխության համար է, չնայած, իհարկե, դրան մենք էլ ենք կողմ, այլ մենք նաև պնդում ենք, որ այս իշխանական համակարգը իշխանազրկվի ամբողջական, ոչ թե որպես առանձին վարչախումբ, որովհետև Փաշինյանն այդ վարչախումբն է, և պետք է հասկանա ժողովուրդը, թե ինչ նպատակի շուրջ է համախմբվելու ժողովուրդը, և իրեն պետք է անկեղծորեն ասել, թե ինչ է լինելու։ Այսօր, օրինակ, ընդդիմադիր ուժերը պետք է հստակ ասեն, թե, օրինակ, ինչ դիրքորոշում ունեն նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ, իսկ հիմա հասկանալի չէ, նպատակը մեկն է՝ իշխանազրկել Նիկոլ Փաշինյանին, բայց մենք պետք է հասկանանք, թե իշխանազրկումից հետո ինչ է լինելու կամ մենք իշխանության գալուց հետո մեր ազգին ինչ ենք խոստանում․ օրինակ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մենք արդյո՞ք համարում ենք անվավեր, թե՞ պետք է կասեցնել դրա գործունեությունը։ Դրանց վերաբերյալ պետք է անկեղծ ասել ժողովրդին ամեն բան և հենց այդ գաղափարների շուրջ համախմբել ժողովրդին, և ով պատրաստ է իրագործել ժողովրդի ցանկությունները, թող նա էլ գա իշխանության։
Հարցին, թե արդյոք պատրաստվում են իրազեկման ակցիաներ իրականացնել՝ քաղաքացիներին ներգրավվելու ազգային պետություն ստեղծելու իրենց օրակարգին, պատասխանեց, որ իրենք իրենց ձևով են փորձում մարդկանց իրազեկել, քանի որ շատ ռեսուրս այս պահին չունեն, ակցիաներ իրականացնելու համար, սակայն իրենց ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղեկացնում են իրենց դիրքորոշումների մասին։
«Այս պահին քիչ ռեսուրս ունենալու պատճառով իրազեկման ակցիաներ չենք անում, ինչպես մի շարք քաղաքական ուժեր, բայց մեր ռեսուրսների շրջանակում փորձում ենք իրականացնել քննարկումներ, իրազեկման գործողություններ և այլն»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին